Հարցաքննությունը սովորական զրույց չէ․ եթե չեք հիշում, ավելի լավ է ասեք՝ չեմ հիշում․ փաստաբան Գևորգ Մարտիրոսյան

Շատ մարդիկ, երբ ստանում են զանգ քննչական մարմնից, մտածում են՝ «ընդամենը մի քանի հարցի են կանչում»։ Սակայն հենց այդ պահին ընդունված սխալ որոշումը կարող է հետագայում լուրջ հետևանքներ ունենալ։

Հարցաքննության ժամանակ մարդու իրավունքներն ու պարտականությունները կախված են նրա դատավարական կարգավիճակից՝ վկա՞ է, տուժո՞ղ, թե՞ մեղադրյալ։

Iravaban.net-ը «Էմ Ջի լեքս» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, փաստաբան Գևորգ Մարտիրոսյանի հետ կպարզի՝ ինչ անել, երբ ձեզ կանչում են հարցաքննության, ինչ իրավունքներ ունեք և որ սխալներից պետք է խուսափել։

Leave a Comment