Իրանի նավթի նախարարի հետ քննարկվել են Հայաստան մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու, էներգետիկ ոլորտում առևտուրը ընդլայնելու հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այցի շրջանակում նախարարն այսօր հանդիպել է ԻԻՀ նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադին։ Նախարար Խուդաթյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ այն կարևոր դեր ունի երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդման և տարածաշրջանային համագործակցության խորացման գործում։ Հանդիպման … Read more

Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ։ «Թեհրանում հանդիպեցի Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը և կից տեսանյութ հրապարակել: Ավելի վաղ ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպել էր Իրանի նավթի նախարարի հետ:

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահ Մակրոնը ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով՝ մաղթելով հաջողություններ առաջիկա գործունեության ընթացքում։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր՝ վերահաստատելով երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման և համագործակցության ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է … Read more

Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Հայաստանի Հանրապետությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը կստեղծեն համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ էներգետիկայի ոլորտում՝ կենտրոնանալով գազի առևտրի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։ Համաձայնագրի մասին հայտարարվել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեջադի միջև Թեհրանում կայացած հանդիպումից հետո։ «Գովաբանելով Հայաստանին դժվարին ժամանակահատվածներում Իրանի կողքին … Read more

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ: «Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպեցի Իրանի Նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիին»,-ֆեյսբուքյան իր էջում տեսանյութին կից գրել է նախարարը:

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 25-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

SHANTNEWS.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419.5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.57 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․75 դրամ:  

Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 140,000 մարդ

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում արագ տարածվող հրդեհների պատճառով տարհանված մարդկանց թիվը գերազանցել է 141,000-ը, և հրշեջներին օգնելու համար կանչվել է զինվորականությունը, հայտարարել է վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն։ «Մեր երկրում ավերիչ հրդեհները հասել են աննախադեպ մակարդակի։ Ժիրոնդում և Լանդում (հարավարևմտյան դեպարտամենտներ) արդեն տարհանվել է ավելի քան 141,000 մարդ՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար»,-X սոցիալական ցանցերում գրել է վարչապետը։ Նրա խոսքով՝ … Read more

Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Հուլիսի 23-ին Քրեական ոստիկանները Դիլիջան քաղաքի հասցեներից մեկում հայտնաբերել, սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել Աբովյան քաղաքի բնակիչ 32-ամյա և Երևանի բնակիչ 27-ամյա երկու տղամարդու։ Նույն օրը հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։ Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին, մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպից հետո ՆԳՆ … Read more

Ի՞նչ է կատարվում Մոսկվայում. ռուս-ուկրաինական պատերազմի նոր մարտահրավերները

Արդեն ավելի քան 4 տարի է շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը: Եվրոպական հետախուզության տվյալներով՝ այս տարի այն դժվար էլ ավարտվի։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ Ուկրաինայի վերջին հարվածները Ռուսաստանի խոշոր պահեստներին վկայում են, որ Կիևը փոխում է պատերազմի տրամաբանությունը: Եթե նախկինում հիմնական թիրախները նավթավերամշակման գործարաններն ու ռազմական ենթակառուցվածքներն էին, այժմ հարվածների տակ են հայտնվում նաև այն օբյեկտները, որոնք առնչվում … Read more

Բացառված չէ, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը դուրս գա իր ներկայիս շրջանակներից, ընդլայնվի ու դրանում ընդգրկվեն նոր պետություններ. 3

Սկիզբը՝ այստեղ  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ: ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին: ԻՀՊԿ-ում ընդգծել են, որ այժմ բրիտանական կղզիների … Read more