Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ։
«Թեհրանում հանդիպեցի Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը և կից տեսանյութ հրապարակել:
Ավելի վաղ ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպել էր Իրանի նավթի նախարարի հետ: