Մշակույթ, նոր ուղղություններ և զբոսաշրջային հոսքեր. ի՞նչն է գրավում զբոսաշրջիկներին Հայաստանում

Հայաստանում զբոսաշրջությունը շարունակում է ակտիվորեն զարգանալ․ ավելանում են ուղիղ չվերթներն ու զբոսաշրջային հոսքերը, փոխվում են այցելուների տարիքային շեմն ու աշխարհագրությունը։ Մինչ մասնագետները քննարկում են ոլորտում առկա գներն ու մարզային համաչափ զարգացման խնդիրները, զբոսաշրջիկներն իրենց հերթին առանձնացնում են Հայաստանի բնության գեղեցկությունը, մշակույթն ու ջերմ հյուրընկալությունը՝ չմոռանալով նաև մատնանշել որոշակի թերություններ: Ի՞նչպիսին են զբոսաշրջության միտումները Հայաստանում: Մանրամասները՝ … Read more

ՏԿԵ նախարարը և Իրանի փոխնախագահը քննարկել են ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այցի շրջանակում նախարարն այսօր հանդիպել է ԻԻՀ փոխնախագահ, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ՏԿԵ նախարարությունից: Նախարարը բարձր է գնահատել ԻԻՀ–ի հետ բազմաոլորտ համագործակցությունը: Խուդաթյանն ընդգծել է՝ Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի … Read more

Զինվորների միջև հարաբերություններ, հոգեբանական խնդիրներ և խաղաղ պայմաններում մահվան դեպքեր

Քաղաքացիական կյանքից զինվորական ծառայության անցումը ոչ բոլորին է հեշտ տրվում։ Ցավոք, որոշ դեպքերում ոչ անառողջ  փոխհարաբերություններն ու մթնոլորտը երբեմն հանգեցնում են խաղաղ պայմաններում մահվան ելքով դեպքերի, կամ ինքնասպանության: Ինքնասպանության վերջին աղմկահարույց դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 21-ին, որի հետևանով մահացել է զինծառայող: Ինչպե՞ս է երիտասարդը հարմարվում բանակային կյանքին և ինչպե՞ս է իրականացվում նրա իրավունքների պաշտպանությունը: … Read more

Էդվարդ Ասրյանը այցելել է N բանակային զորամիավորում և հանդիպել ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների ու բանակային դիրքերի ավագների հետ

Հուլիսի 25-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է N բանակային զորամիավորում և հանդիպել ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների ու բանակային դիրքերի ավագների հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից: «Հանդիպման ընթացքում քննարկվել են զինվորական կարգապահության ամրապնդմանը, զինծառայողների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված առողջ հարաբերությունների ձևավորմանն ու պահպանմանը, ինչպես նաև զորամասերում … Read more

Իրանի նավթի նախարարի հետ քննարկվել են Հայաստան մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու, էներգետիկ ոլորտում առևտուրը ընդլայնելու հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այցի շրջանակում նախարարն այսօր հանդիպել է ԻԻՀ նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադին։ Նախարար Խուդաթյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ այն կարևոր դեր ունի երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդման և տարածաշրջանային համագործակցության խորացման գործում։ Հանդիպման … Read more

Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ։ «Թեհրանում հանդիպեցի Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը և կից տեսանյութ հրապարակել: Ավելի վաղ ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպել էր Իրանի նավթի նախարարի հետ:

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահ Մակրոնը ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով՝ մաղթելով հաջողություններ առաջիկա գործունեության ընթացքում։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր՝ վերահաստատելով երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման և համագործակցության ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է … Read more

Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Հայաստանի Հանրապետությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը կստեղծեն համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ էներգետիկայի ոլորտում՝ կենտրոնանալով գազի առևտրի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։ Համաձայնագրի մասին հայտարարվել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեջադի միջև Թեհրանում կայացած հանդիպումից հետո։ «Գովաբանելով Հայաստանին դժվարին ժամանակահատվածներում Իրանի կողքին … Read more

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ: «Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպեցի Իրանի Նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիին»,-ֆեյսբուքյան իր էջում տեսանյութին կից գրել է նախարարը:

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 25-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

SHANTNEWS.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419.5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.57 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․75 դրամ: