Հիմա արձակուրդը կրկնակի հաճելի կլինի. Սպերցյան — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի 18-րդ տուրում ԲԿՄԱ-ի դեմ տարած հաղթանակից (3-2) հետո գրառում է կատարել։ «Գումարած երեք միավոր։ Մրցաշրջանի առաջին հատվածն ավարտում ենք առաջին տեղում։ Հիմա արձակուրդը կրկնակի հաճելի կլինի։ Շատ շնորհակալություն թիմակիցներիս այս արդյունքի համար և, իհարկե, ձեզ, սիրելի երկրպագուներ», — հաղթական խաղից հետո գրել է Սպերցյանը … Read more

Լռությունը խախտվեց․ Սպերցյանը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տեսաուղերձի միջոցով հայտարարություն է տարածել «Ախմատի» ֆուտբոլիստ Ուսմանե Նդոնգի հետ կապված սկանդալային միջադեպից հետո։ «Բարի երեկո բոլորին։ Ես կցանկանայի մեկնաբանել երեկվա իրավիճակը, որն արդեն անցել է սահմանները։ Անընդունելի եմ համարում իմ դեմ ուղղված անհիմն մեղադրանքները։ Ես պատրաստ եմ ապացուցել իմ փաստարկները ցանկացած անհրաժեշտ միջոցով։ Դիտել տեսախցիկների տեսագրությունները, … Read more

Սպերցյանը երրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց ՌՊԼ-ի լավագույն կիսապաշտպան — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան։ Այս մասին հայտնում է ՌՊԼ-ի մամուլի ծառայությունը։ Նշենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը այս անվանակարգում հաղթում է արդեն երրորդ մրցաշրջանն անընդմեջ։ Նախորդ մրցաշրջանում Սպերցյանը «ցուլերի» կազմում մասնակցել է 28 խաղի՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող … Read more