🎥 ՀՊԼ․ Անակնկալ Հանրապետականում. ԲԿՄԱ-ն հաղթեց 9 հոգով մնացած չեմպիոնին — Armsport.am

Fastex Պրեմիեր լիգայի 2025 թվականի վերջին՝ 2-րդ տուրից հետաձգված հանդիպումն ավարտվեց անսպասելի արդյունքով։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում գործող չեմպիոն «Նոան» 2:3 հաշվով զիջեց ԲԿՄԱ-ին։

«Նոան» այս խաղում երկու կարմիր քարտ ստացավ․ 28-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը։ Երկրորդ խաղակեսում հեռացվեց նաև եզրային հարձակվող Ֆոֆանան։

Այս խաղից հետո «Նոան» 23 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը, իսկ ԲԿՄԱ-ն 15 միավորով 7-րդ հորիզոնականում է։

Հանդիպման տեսագրությունը

Մրցաշարային աղյուսակն այս պահին

Leave a Comment