ԱԱ-2026․ 19 մասնակիցներ հայտնի են

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Եգիպտոսի հավաքականը նվաճեց 2026 թվականի աշխարհի առաջնության հիմնական փուլի ուղեգիր։ Աֆրիկայի գոտու որակավորման փուլի A խմբի 9-րդ տուրում Եգիպտոսը երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ջիբութիի դարպաս՝ ապահովելով տեղը առաջիկա մունդիալում։ Որակավորված հավաքականների ցանկը՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, Ավստրալիա, Իրան, Ճապոնիա, Նոր Զելանդիա, Հորդանան, Հարավային Կորեա, Ուզբեկստան, Մարոկկո, Թունիս, Արգենտինա, Բրազիլիա, Կոլումբիա, Էկվադոր, Պարագվայ, Ուրուգվայ, … Read more

Չավին նշել է ԱԱ-2026-ը հաղթելու գլխավոր ֆավորիտներին — Armsport.am

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան և գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը կիսվել է իր կարծիքով՝ 2026 թվականի աշխարհի առաջնության ֆավորիտների վերաբերյալ։ «Ո՞վքեր են ֆավորիտները։ Կարծում եմ՝ Իսպանիան և Արգենտինան կլինեն հավակնորդները։ Նրանք աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտներն են»,– Էրնանդեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։ Հիշեցնենք, որ հաջորդ Աշխարհի առաջնությունը կանցկացվի Հյուսիսային Ամերիկայում՝ 2026 թվականի ամռանը։ Արգենտինան գործող չեմպիոնն է․ 2022 … Read more

Կխաղայի՞ք Ռեալի, թե՞ Արգենտինայի կազմում․ Ռոմարիոն պատասխանել է կարիերայի ամենաբարդ հարցին

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի լեգենդար նախկին հարձակվող Ռոմարիոյին լրագրողները կանգնեցրել են բարդ ընտրության առաջ։ — Կնախընտրեի՞ք խաղալ «Ռեալ Մադրիդի», թե՞ Արգենտինայի հավաքականի կազմում։ «Արգենտինա։ Ես «Բարսայի» հետ եմ մինչև մահ, բայց ոչ երբեք՝ «Ռեալի»»,- պատասխանել է Ռոմարիոն։ Հիշեցնենք, որ Ռոմարիոն «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 1993-ից 1995 թվականներին և լքել է ակումբը այն ժամանակվա գլխավոր … Read more

Դատարանը մեղադրել է Մարադոնայի քույրերին և փաստաբանին խարդախության մեջ — Armsport.am

Արգենտինայի դատարանը մեղադրանք է առաջադրել աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի փաստաբան Մատիաս Մորլային և նրա քույրերին՝ «Մարադոնա» ապրանքանիշի հետ կապված խարդախ գործունեության համար, հայտնում է La Nacion պարբերականը՝ վկայակոչելով դատական աղբյուրներին։ Ըստ վճռաբեկ դատարանի որոշման՝ Մատիաս Մորլան և Մարադոնայի երկու քույրերը մեղադրվում են ակտիվների կառավարման միջոցով խարդախություն իրականացնելու մեջ, իսկ նրանց ունեցվածքը ենթակա է բռնագրավման։ Գործը … Read more

ԱԱ-2026․ Արգենտինան ու Բրազիլիան պարտվեցին, Կոլումբիան գոլառատ խաղում հաղթեց Վենեսուելային, այլ արդյունքներ

ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտում կայացան որակավորման փուլի վերջին հանդիպումները։ Աշխարհի և Ամերիկայի գործող գավաթակիր Արգենտինայի հավաքականը հյուրընկալվելիս, առանց Լիոնել Մեսսի, նվազագույն հաշվով պարտություն կրեց Էկվադորից։ Սակայն «ալբիսելեստեն» վաղուց ապահովել էր իր տեղը ԱԱ-2026-ի հիմնական փուլում։ Բրազիլիան էլ նույն հաշվով հյուրընկալվելիս պարտվեց Բոլիվիայի ընտրանուն՝ 16 տարվա մեջ առաջին անգամ։ «Պենտակամպեոնները» աղյուսակում զբաղեցրին 5-րդ տեղը՝ 28 միավորով, ինչը … Read more

Նրա հետ պետք է ցմահ պայմանագիր կնքել. Դի Մարիա — Armsport.am

«Ռոսարիո Սենտրալի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան կիսվել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի ապագայի վերաբերյալ իր մտքերով։ «Մենք պետք է նրա հետ ցմահ պայմանագիր կնքենք։ Դա կլինի պարգև թիմի հետ ունեցած նրա ձեռքբերումների համար։ Հուսով եմ, որ նա մեզ հետ կմնա երկար տարիներ»,– Դի Մարիայի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը։ Հիշեցնենք, որ Սկալոնին … Read more

ԱԱ-2026․ 16 մասնակիցները հայտնի են — Armsport.am

2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղերից հետո հայտնի դարձան եզրափակիչ փուլի 48 մասնակիցներից 16-ը։ Եզրափակիչ փուլում հանդես կգան՝ ԱՄՆ-ը, Մեքսիկան, Կանադան, Ավստրալիան, Իրանը, Ճապոնիան, Հորդանանը, Հարավային Կորեան, Ուզբեկստանը, Արգենտինան, Բրազիլիան, Էկվադորը, Նոր Զելանդիան, Ուրուգվայը, Կոլումբիան և Պարագվայը։ Աշխարհի առաջնությունը տեղի կունենա 2026 թվականին Կանադայում, ԱՄՆ-ում և Մեքսիկայում։ Պատմության մեջ առաջին անգամ մրցաշարին կմասնակցի … Read more

🎥 Մեսսիի արցունքներն ու դուբլը․ հուզիչ հրաժեշտ հայրենիքում — Armsport.am

Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հուզիչ պահեր ապրեց Բուենոս Այրեսում կայացած ԱԱ-2026 ընտրական փուլի Վենեսուելայի դեմ խաղում, որը, նրա խոսքով, կարող էր լինել իր վերջին հանդիպումը հայրենիքում: 38-ամյա ֆուտբոլիստը խաղից առաջ չկարողացավ զսպել արցունքները՝ մարզադաշտ մտնելով իր որդիների՝ Տիագոյի, Մատեոյի և Չիրոյի հետ: Երկրպագուները ջերմորեն ողջունեցին նրան՝ բացելով «Շնորհակալություն ամեն ինչի համար, ավագ» գրությամբ … Read more

Ես այստեղ եմ Մեսսիի տոնը փչացնելու համար. Վենեսուելայի հավաքականի գլխավոր մարզիչ

Վենեսուելայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեռնանդո Բատիստան խոսել է ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու որակավորման փուլի Արգենտինայի դեմ առաջիկա հանդիպման մասին։ «Մրցելու ենք աշխարհի լավագույն թիմի հետ։ Գիտենք, որ սա կարող է լինել Մեսսիի վերջին պաշտոնական խաղը Արգենտինայում։ Ես այստեղ եմ, որպեսզի լավ իմաստով փչացնեմ Մեսսիի տոնը։ Չգիտեմ՝ քանի մարզիչ է կարողացել «անջատել» Մեսսիին, բայց մենք կփորձենք դա … Read more

Հայտնի է Իսպանիայի և Արգենտինայի միջև կայանալիք Ֆինալիսիմայի հավանական օրը

2024 թվականի Եվրոպայի առաջնության հաղթող Իսպանիայի և Ամերիկայի գավաթի հաղթող Արգենտինայի հավաքականների միջև Ֆինալիսիմայի հանդիպումը, ինչպես արդեն նշվել էր, նախատեսվում է անցկացնել 2026 թվականի մարտին։ Այս մասին հայտնում է ճանաչված լրագրող Գաստոն Էդուլը։ Նրա տեղեկություններով՝ հանդիպումը կկայանա մարտի 17-ից 25-ը ընկած ժամանակահատվածում։ Ճշգրիտ օրը և անցկացման վայրը դեռևս չեն հաստատվել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ … Read more