2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղերից հետո հայտնի դարձան եզրափակիչ փուլի 48 մասնակիցներից 16-ը։
Եզրափակիչ փուլում հանդես կգան՝ ԱՄՆ-ը, Մեքսիկան, Կանադան, Ավստրալիան, Իրանը, Ճապոնիան, Հորդանանը, Հարավային Կորեան, Ուզբեկստանը, Արգենտինան, Բրազիլիան, Էկվադորը, Նոր Զելանդիան, Ուրուգվայը, Կոլումբիան և Պարագվայը։
Աշխարհի առաջնությունը տեղի կունենա 2026 թվականին Կանադայում, ԱՄՆ-ում և Մեքսիկայում։ Պատմության մեջ առաջին անգամ մրցաշարին կմասնակցի 48 հավաքական։