ԱԱ-2026. Հայտնի է բացման խաղի զույգը. մրցաշարը կմեկնարկի լեգենդար մարզադաշտում

2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման խաղում միմյանց դեմ կմրցեն Մեքսիկայի և Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) հավաքականները։ Այս մասին հայտնի է դարձել Վաշինգտոնի Ջոն Ֆ․ Քենեդու անվան կատարողական արվեստների կենտրոնում ընթացող վիճակահանության ժամանակ։ Երկու հավաքականներն էլ ընդգրկվել են A խմբում։ Մունդիալի մեկնարկային հանդիպումը տեղի կունենա հունիսի 11-ին՝ Մեխիկոյի «Ացտեկա» մարզադաշտում։

ԱԱ-2026․ 28 մասնակիցներ արդեն հայտնի են — Armsport.am

Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ևս վեց հավաքական նվաճեց 2026 թվականի աշխարհի առաջնության հիմնական փուլի ուղեգիր։ Այսպիսով, 2026 թվականի աշխարհի առաջնության 28 մասնակից արդեն որոշվել է։ Աշխարհի առաջնությունում ներկայացված կլինեն հետևյալ երկրները Կանադա, Մեքսիկա, ԱՄՆ, Ճապոնիա, Նոր Զելանդիա, Իրան, Արգենտինա, Ուզբեկստան, Հարավային Կորեա, Հորդանան, Ավստրալիա, Բրազիլիա, Էկվադոր, Ուրուգվայ, Կոլումբիա, Պարագվայ, Մարոկկո, Թունիս, Եգիպտոս, Ալժիր, Գանա, Կաբո Վերդե, … Read more

ԱԱ-2026․ 19 մասնակիցներ հայտնի են

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Եգիպտոսի հավաքականը նվաճեց 2026 թվականի աշխարհի առաջնության հիմնական փուլի ուղեգիր։ Աֆրիկայի գոտու որակավորման փուլի A խմբի 9-րդ տուրում Եգիպտոսը երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ջիբութիի դարպաս՝ ապահովելով տեղը առաջիկա մունդիալում։ Որակավորված հավաքականների ցանկը՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, Ավստրալիա, Իրան, Ճապոնիա, Նոր Զելանդիա, Հորդանան, Հարավային Կորեա, Ուզբեկստան, Մարոկկո, Թունիս, Արգենտինա, Բրազիլիա, Կոլումբիա, Էկվադոր, Պարագվայ, Ուրուգվայ, … Read more

ԱԱ-2026․ 16 մասնակիցները հայտնի են — Armsport.am

2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղերից հետո հայտնի դարձան եզրափակիչ փուլի 48 մասնակիցներից 16-ը։ Եզրափակիչ փուլում հանդես կգան՝ ԱՄՆ-ը, Մեքսիկան, Կանադան, Ավստրալիան, Իրանը, Ճապոնիան, Հորդանանը, Հարավային Կորեան, Ուզբեկստանը, Արգենտինան, Բրազիլիան, Էկվադորը, Նոր Զելանդիան, Ուրուգվայը, Կոլումբիան և Պարագվայը։ Աշխարհի առաջնությունը տեղի կունենա 2026 թվականին Կանադայում, ԱՄՆ-ում և Մեքսիկայում։ Պատմության մեջ առաջին անգամ մրցաշարին կմասնակցի … Read more

🎥 Մեքսիկայի ազգային հավաքականը հաղթել է ԱՄՆ-ին ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի եզրափակչում

Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթանակ է տարել ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի եզրափակիչում։ Հանդիպումը, որը կայացել է Հյուսթոնում, ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ Մեքսիկայի: Հաղթողների կազմում գոլերը խփել են Ռաուլ Խիմենեսը (27-րդ րոպե) և Էդսոն Ալվարեսը (78-րդ րոպե)։ ԱՄՆ-ի միակ գոլի հեղինակ է դարձել Քրիս Ռիչարդսը (4-րդ րոպե)։ Մեքսիկան երկրորդ անգամ անընդմեջ և ընդհանուր … Read more