Նրա հետ պետք է ցմահ պայմանագիր կնքել. Դի Մարիա — Armsport.am

«Ռոսարիո Սենտրալի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան կիսվել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի ապագայի վերաբերյալ իր մտքերով։

«Մենք պետք է նրա հետ ցմահ պայմանագիր կնքենք։ Դա կլինի պարգև թիմի հետ ունեցած նրա ձեռքբերումների համար։ Հուսով եմ, որ նա մեզ հետ կմնա երկար տարիներ»,– Դի Մարիայի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը։

Հիշեցնենք, որ Սկալոնին Արգենտինայի հավաքականը գլխավորել է 2018 թվականին։ 2021-ին նրա գլխավորությամբ «ալբիսելեստեն» նվաճել է Ամերիկայի գավաթը։ 2022-ին Արգենտինայի հավաքականը դարձել է ՖԻՖԱ աշխարհի առաջնության չեմպիոն։ 2024 թվականի ամռանը Սկալոնիի գլխավորությամբ արգենտինացիները երկրորդ անգամ նվաճել են Ամերիկայի գավաթը։

Leave a Comment