ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտում կայացան որակավորման փուլի վերջին հանդիպումները։
Աշխարհի և Ամերիկայի գործող գավաթակիր Արգենտինայի հավաքականը հյուրընկալվելիս, առանց Լիոնել Մեսսի, նվազագույն հաշվով պարտություն կրեց Էկվադորից։ Սակայն «ալբիսելեստեն» վաղուց ապահովել էր իր տեղը ԱԱ-2026-ի հիմնական փուլում։
Բրազիլիան էլ նույն հաշվով հյուրընկալվելիս պարտվեց Բոլիվիայի ընտրանուն՝ 16 տարվա մեջ առաջին անգամ։ «Պենտակամպեոնները» աղյուսակում զբաղեցրին 5-րդ տեղը՝ 28 միավորով, ինչը 10 միավորով պակաս էր, քան առաջին տեղը գրաված Արգենտինան։ Ինչպես նշում է Opta-ն, բրազիլացիներն անցկացրել են իրենց պատմության ամենավատ որակավորման փուլը՝ վաստակելով հնարավոր միավորների ընդհանուր թվի ընդամենը 52 %-ը։ «Սելեսաոյի» նախորդ ամենավատ արդյունքը գրանցվել էր 2002 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում (56 %), սակայն այդ աշխարհի առաջնությունը, ի վերջո, հաղթանակ բերեց Բրազիլիային։
Չիլին ու Ուրուգվայը գոլազուրկ ոչ-ոքի խաղացին (0-0), Պերուն տանը նվազագույն հաշվով պարտվեց Պարագվային (0-1), իսկ Կոլումբիան գոլառատ խաղում հաղթեց Վենեսուելային (6-3)։
ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտում որակավորման փուլի լավագույն ռմբարկու դարձավ 38-ամյա Լիոնել Մեսսին՝ խփած 8 գոլով։ Նրան մեկ գոլով զիջեցին կոլումբիացի Լուիս Դիասը և բոլիվիացի Միգելիտոն։
Նշենք, որ 1-6-րդ տեղերը զբաղեցրաց հավաքականները ապահովել են իրենց տեղը 2026 թվականի աշխարհի առաջնության հիմնական փուլում, իսկ 7-րդ տեղը զբաղեցրած Բոլիվիան դուրս է եկել միջմայրցամաքային փլեյ-օֆֆ։
ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու մրցաշարային աղյուսակը՝ ստորև․