ԱԱ-2026․ 19 մասնակիցներ հայտնի են

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Եգիպտոսի հավաքականը նվաճեց 2026 թվականի աշխարհի առաջնության հիմնական փուլի ուղեգիր։

Աֆրիկայի գոտու որակավորման փուլի A խմբի 9-րդ տուրում Եգիպտոսը երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ջիբութիի դարպաս՝ ապահովելով տեղը առաջիկա մունդիալում։

Որակավորված հավաքականների ցանկը՝

ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, Ավստրալիա, Իրան, Ճապոնիա, Նոր Զելանդիա, Հորդանան, Հարավային Կորեա, Ուզբեկստան, Մարոկկո, Թունիս, Արգենտինա, Բրազիլիա, Կոլումբիա, Էկվադոր, Պարագվայ, Ուրուգվայ, Եգիպտոս։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի 2026 թվականի հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Առաջին անգամ մրցաշարին կմասնակցի ռեկորդային 48 հավաքական։

Մնացած 29 ուղեգրերը կխաղարկվեն որակավորման հաջորդ փուլերում՝ ըստ աշխարհամասային գոտիների։ Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնը Արգենտինայի ազգային հավաքականն է։ 

Leave a Comment