10 հավաքական արդեն որակավորվել է 2026 թվականի աշխարհի առաջնության համար — Armsport.am

Երեկ՝ հունիսի 5-ին, միանգամից երեք հավաքականներ՝ Ուզբեկստանը, Հարավային Կորեան և Հորդանանը, նվաճեցին 2026 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր։ Որակավորված հավաքականների ցանկը՝ Կանադա, Մեքսիկա, ԱՄՆ, Ճապոնիա, Նոր Զելանդիա, Իրան, Արգենտինա, Ուզբեկստան, Հարավային Կորեա, Հորդանան։ Ուզբեկստանի և Հորդանանի հավաքականները պատմության ընթացքում առաջին անգամ կմասնակցեն աշխարհի առաջնությանը։ 2026 թվականի Մունդիալին կմասնակցի ռեկորդային՝ 48 երկիր։ Մնացած 38 ուղեգրերը կխաղարկվեն որակավորման … Read more

🎥 ԱԱ-2026․ որակավորման փուլ. Բրազիլիան ոչ-ոքի խաղաց, Արգենտինան և Պարագվայը հաղթեցին

2026 թվականի աշխարհի առաջնության Հարավային Ամերիկայի գոտու ընտրական փուլի 15-րդ տուրում տեղի ունեցան մի շարք կարևոր հանդիպումներ: Բրազիլիայի հավաքականը Գուայակիլում հյուրընկալվելիս 0:0 հաշվով ոչ-ոքի խաղաց Էկվադորի դեմ: Սա Բրազիլիայի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նորամուտի հանդիպումն էր: Էկվադորը, վաստակելով 24 միավոր, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ Բրազիլիան 22 միավորով չորրորդն է: Հաջորդ տուրում Էկվադորը … Read more

Յոթ ամիս բացակայությունից հետո Լիոնել Մեսսին վերադարձել է Արգենտինայի հավաքականի ճամբար

MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին միացել է Արգենտինայի ազգային հավաքականին՝ նախապատրաստվելու 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին, հայտնում է ESPN-ը։ 37-ամյա ֆուտբոլիստը վերջին անգամ ազգային հավաքականի կազմում հանդես է եկել 2024 թվականի նոյեմբերին։ Դրանից հետո նա բաց է թողել մի քանի խաղ՝ մկանային վնասվածքի պատճառով։ Մեսսիի բացակայության ընթացքում Արգենտինայի հավաքականը ժամանակից … Read more

Հայտնի է՝ երբ կարող է կայանալ Ֆինալիսիման

Հաջորդ Ֆինալիսիմայի (Եվրոպայի և Հարավային Ամերիկայի մայրցամաքային առաջնությունների հաղթողների միջև հանդիպում) ամենահավանական ամսաթիվը հաջորդ տարվա մարտն է, հայտնել է արգենտինացի լրագրող Գաստոն Էդուն։ Ֆինալիսիմային կմասնակցեն Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները։ Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հաղորդել էր CONMEBOL-ի, ՈՒԵՖԱ-ի, Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) և Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) ներկայացուցիչների հանդիպման մասին, որը տեղի է ունեցել … Read more

Արգենտինայի ընտրանու հայտացուցակը ԱԱ-2026-ի ընտրական փուլի համար — Armsport.am

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացրել է իր նախնական հայտացուցակը 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի համար։ Գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հավաքական է հրավիրել ֆուտբոլի լեգենդ Լիոնել Մեսսիին, ով 2025 թվականին առաջին անգամ է միացել թիմին։ Վերջին երկու տարիների ընթացքում Մեսսին հանդես է գալիս ԱՄՆ-ի «Ինտեր Մայամի» ակումբում։ Մեսսին բացակայել էր մարտին կայացած հավաքից՝ վնասվածքի պատճառով, … Read more