«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի լեգենդար նախկին հարձակվող Ռոմարիոյին լրագրողները կանգնեցրել են բարդ ընտրության առաջ։
— Կնախընտրեի՞ք խաղալ «Ռեալ Մադրիդի», թե՞ Արգենտինայի հավաքականի կազմում։
«Արգենտինա։ Ես «Բարսայի» հետ եմ մինչև մահ, բայց ոչ երբեք՝ «Ռեալի»»,- պատասխանել է Ռոմարիոն։
Հիշեցնենք, որ Ռոմարիոն «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 1993-ից 1995 թվականներին և լքել է ակումբը այն ժամանակվա գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆի հետ կոնֆլիկտի պատճառով։