1984-ի ծեծկռտուքի հետքերը․ Մարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնով

Արգենտինացի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնայի խաղաշապիկը Matchday Football Auctions աճուրդում վաճառվել է ավելի քան 150 հազար եվրոյով, հայտնում է Mundo Deportivo-ն։ ​Խոսքը պատմական այն մարզաշապիկի մասին է, որով Մարադոնան «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 1984 թվականի Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպմանը՝ ընդդեմ Բիլբաոյի «Ատլետիկի» (0:1)։ Խաղից հետո սկսված զանգվածային ծեծկռտուքի ընթացքում ֆուտբոլիստի մարզաշապիկը պատռվել էր։ ​Ինչպես նշվում … Read more

Մարադոնան գիտակցում էր Սիմոնյանի մեծությունը․ ԱԱ-2018-ի վարողի հուզիչ հիշողությունը

Ռուսաստանում կայացած Աշխարհի 2018 թվականի առաջնության վիճակահանության վարող, մարզական լրագրող Մարիա Կոմանդնայան անդրադարձել է լեգենդար Նիկիտա Սիմոնյանի մահվանը՝ կիսվելով արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի և Սիմոնյանի հանդիպման մասին հուզիչ դրվագով։ Կոմանդնայան սոցցանցերում հիշել է վիճակահանության արարողության ժամանակ տեղի ունեցածը, երբ Սիմոնյանի ձեռքից պատահաբար ընկել էր գնդակը, իսկ Մարադոնան անմիջապես շտապել էր օգնության։ «Հանգչեք խաղաղությամբ, Նիկիտա … Read more

Ես և նա մեր ժամանակների Մեսսին ու Ռոնալդուն էինք․ Մատեուս — Armsport.am

Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» լեգենդար կիսապաշտպան Լոթար Մատեուսը հիշել է Դիեգո Մարադոնայի հետ իր մրցակցությունը՝ այն համեմատելով Մեսսի-Ռոնալդու դիմակայության հետ։ «Դիեգոն իմ սերնդի լավագույն ֆուտբոլիստն էր։ Իհարկե, ինձնից հետո (ծիծաղում է)։ Այն ժամանակներում մենք նման էինք ներկայիս Մեսսիին և Ռոնալդուին։ Հենց մրցակցությունն է նրանց դարձնում մեծ խաղացողներ։ Խաղադաշտում մենք մրցակիցներ էինք, պայքարում էինք մեր թիմերի … Read more

Նա պատմության լավագույն խաղացողն է, անկասկած․ Իբրահիմովիչ — Armsport.am

Շվեդ լեգենդար նախկին հարձակվող և «Միլանի» ներկայիս ավագ խորհրդական Զլատան Իբրահիմովիչին վերջերս տված հարցազրույցի ժամանակ խնդրել են նշել ֆուտբոլի պատմության երեք լավագույն խաղացողներին։ Զլատանն իր եռյակը կազմել է տարբեր ժամանակաշրջանների երեք խաղացողից։ «Ես միշտ ասում եմ բոլոր նրանց, ովքեր խաղում են ինձ հետ․ Ռոնալդոն՝ ֆենոմենը, ֆուտբոլն է։ Նա այս սպորտաձևի մարմնացումն է։ Նրա շարժվելու ձևը, … Read more

Ոչ Մեսսի, ոչ Ռոնալդու․ Գրիզմանը նշել է պատմության լավագույն ֆուտբոլիստին

Մադրիդի «Ատլետիկոյի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը նշել է պատմության լավագույն հինգ ֆուտբոլիստներին։ Ստրիմեր Իբայ Լյանոսի հետ զրույցում Գրիզմանը նշել է հետևյալ խաղացողներին՝ ցանկից դուրս թողնելով Կրիշտիանու Ռոնալդուին։ Անտուանը առաջին տեղում նշել է իր հայրենակից Զինեդին Զիդանին՝ որպես պատմության լավագույն խաղացող։ Երկրորդ տեղում հայտնվել է «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսին։ Երրորդը՝ … Read more

Շնորհակալ եմ Աստծուն, որ չկարողացա խաղալ նրա դեմ․ Մալդինի — Armsport.am

Իտալական «Միլանի» լեգենդար նախկին պաշտպան և ավագ Պաոլո Մալդինին նշել է իր տեսած լավագույն երեք խաղացողներին։ «Ես պատիվ եմ ունեցել խաղալու շատ մեծ խաղացողների դեմ։ Կարծում եմ՝ նրանցից լավագույններն էին Դիեգո Մարադոնան, երբ նա խաղում էր «Նապոլիում», Ռոնալդո Նազարիոն՝ «Ինտերում» խաղալու տարիներին, և, չնայած ես չկարողացա խաղալ Լիոնել Մեսսիի դեմ, քանի որ նա վնասվածք ուներ, … Read more

Դատարանը մեղադրել է Մարադոնայի քույրերին և փաստաբանին խարդախության մեջ — Armsport.am

Արգենտինայի դատարանը մեղադրանք է առաջադրել աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի փաստաբան Մատիաս Մորլային և նրա քույրերին՝ «Մարադոնա» ապրանքանիշի հետ կապված խարդախ գործունեության համար, հայտնում է La Nacion պարբերականը՝ վկայակոչելով դատական աղբյուրներին։ Ըստ վճռաբեկ դատարանի որոշման՝ Մատիաս Մորլան և Մարադոնայի երկու քույրերը մեղադրվում են ակտիվների կառավարման միջոցով խարդախություն իրականացնելու մեջ, իսկ նրանց ունեցվածքը ենթակա է բռնագրավման։ Գործը … Read more

Նա ֆենոմեն չէ, մի համեմատեք նրան Մեսսիի հետ. Կապելո — Armsport.am

Իտալացի անվանի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծիք է հայտնել «Բարսելոնայի» իսպանացի եզրային հարձակվող Լամին Յամալի մասին՝ անդրադառնալով նաև նրա և Լիոնել Մեսսի միջև կատարվող համեմատություններին։ «Ինչպես արդեն ասել էի նախկինում, ես կքվեարկեի Լամին Յամալի օգտին «Ոսկե գնդակի» համար։ Սկզբում՝ Յամալը, ապա՝ Վինիսիուսը և Մբապեն։ Յամալը խաղացող է, որն ունի բարձր խաղամակարդակ և կարող է այն … Read more

Նա բոլոր ժամանակների լավագույնն է․ նրա հետ միայն կարող են համեմատվել Պելեն և Մարադոնան․ Շևչենկո

«Միլանի» նախկին լեգենդար հարձակվող, իսկ այժմ Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Անդրեյ Շևչենկոն նշել է, թե ում է համարում բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։ «Ինձ համար Մեսսին բոլոր ժամանակների լավագույնն է։ Այո, սա այլ դարաշրջան է, քան այն ժամանակ, երբ խաղում էին Պելեն և Մարադոնան, բայց նույնիսկ դա հաշվի առնելով՝ Մեսսին ամենալավն է։ Նրա հետ կարող են … Read more

Նա հաջորդ մեծագույն ֆուտբոլիստն է Մարադոնայից և Մեսսիից հետո․ Լինեկեր — Armsport.am

«Բարսելոնայի» նախկին անգլիացի հարձակվող Գարի Լինեկերը կարծիք է հայտնել, որ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը լինելու է ֆուտբոլում հաջորդ մեծագույն խաղացողը՝ Դիեգո Մարադոնայից և Լիոնել Մեսսիից հետո։ «Լամինը հաջորդ մեծագույն խաղացողն է Մարադոնայից և Մեսսիից հետո։ Իր տարիքում նա անում է արտասովոր բաներ։ Նա յուրահատուկ է։ Նա կարող է լինել մեծագույն խաղացողներից մեկը, բայց դրա … Read more