Նա ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչն է․ Կրոս — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Թոնի Կրոսը նշել է, թե ում է համարում ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչը։ «Անչելոտին ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչն է։ Կառլոն լավագույնն է աստղերով լի թիմեր ղեկավարելու հարցում», — Կրոսի խոսքերը մեջբերել է «Romario TV» YouTube ալիքը։ Հիշեցնենք, որ Կրոսը խաղացել է Անչելոտիի գլխավորությամբ «արքայական» ակումբում։ Իտալացի մասնագետն այժմ գլխավորում … Read more

Ռեալը կրկին կարող է կորցնել Միլիտաոյին. պաշտպանը վնասվածք է ստացել Բրազիլիայի հավաքականի կազմում

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն վնասվածք է ստացել Բրազիլիայի և Թունիսի միջև կայացած ընկերական խաղում (1-1)։ Կառլո Անչելոտին 27-ամյա խաղացողին խաղադաշտ էր դուրս բերել մեկնարկային կազմում, սակայն ստիպված էր փոխարինել նրան 60-րդ րոպեին, երբ կենտրոնական պաշտպանը վնասվածքի պատճառով չէր կարողանում շարունակել խաղը։ Վնասվածքի լրջության աստիճանը դեռևս պարզ չէ։ Վերջին տարիներին Էդեր Միլիտաոն երկու անգամ … Read more

🎥 Բրազիլիան ընկերական խաղում չկարողացավ հաղթել Թունիսին — Armsport.am

Բրազիլիայի հավաքականը ընկերական խաղում ոչ-ոքի խաղաց Թունիսի ընտրանու հետ (1-1)։ Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեց հյուրերի հարձակվող Հազեմ Մաստուրին։ «Պենտակամպոնցիներից» 44-րդ րոպեին պատասխանեց Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Էստևաուն՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։ Հիշեցնենք, որ Բրազիլիան արդեն ապահովել է իր տեղը 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում։ Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Կամ կանես, ինչ ասում եմ, կամ կհեռանաս թիմից․ Անչելոտին նախազգուշանում է — Armsport.am

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ստիպված է եղել կոշտ զրույց ունենալ թիմի 18-ամյա վինգեր, Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Էստևաոյի հետ։ Ինչպես հայտնում է Globo Esporte-ն, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերին, երբ «պենտակամպեոնները» պատրաստվում էին Հարավային Կորեայի դեմ ընկերական խաղին։ Նշվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստը մարզման ժամանակ մի քանի անգամ անտեսել է մարզչի ցուցումը՝ ագրեսիվ պրեսինգի … Read more

🎥 Բրազիլիան ընկերական խաղում հաղթեց Սենեգալին

window.addEventListener(“DOMContentLoaded”,event=>{window.addEventListener(“message”,event=>{if(event.data.appHeight&&”fa942″==event.data.inst){let container=document.querySelector(“#scoreaxis-widget-fa942 iframe”);container&&(container.style.height=parseInt(event.data.appHeight)+”px”)}},!1)}); Բրազիլիայի հավաքականը ընկերական խաղում հաղթեց Սենեգալի հավաքականին՝ 2:0։ Հանդիպումը տեղի ունեցավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում։ Գոլերը խփեցին Էստևաոն և Կազեմիրոն։ Հաջորդ խաղում Բրազիլիան կհանդիպի Թունիսի հետ նոյեմբերի 18-ին։ Սենեգալը նույն օրը կխաղա Քենիայի դեմ։ Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Անչելոտին նշել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտներին

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է այն հարցին, թե որ հավաքականներին է համարում աշխարհի 2026 թվականի առաջնությունը հաղթելու գլխավոր ֆավորիտները։ «Ֆավորիտները, ինչպես միշտ, նույնն են՝ Ֆրանսիա, Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Արգենտինա, Պորտուգալիա։ Բայց մենք պետք է զգույշ լինենք։ 48 թիմերի դեպքում անպայման անակնկալներ կլինեն։ Վաղը մենք խաղալու ենք Սենեգալի դեմ, որը 3-1 հաշվով հաղթեց … Read more

ԱԱ-2026․ 28 մասնակիցներ արդեն հայտնի են — Armsport.am

Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ևս վեց հավաքական նվաճեց 2026 թվականի աշխարհի առաջնության հիմնական փուլի ուղեգիր։ Այսպիսով, 2026 թվականի աշխարհի առաջնության 28 մասնակից արդեն որոշվել է։ Աշխարհի առաջնությունում ներկայացված կլինեն հետևյալ երկրները Կանադա, Մեքսիկա, ԱՄՆ, Ճապոնիա, Նոր Զելանդիա, Իրան, Արգենտինա, Ուզբեկստան, Հարավային Կորեա, Հորդանան, Ավստրալիա, Բրազիլիա, Էկվադոր, Ուրուգվայ, Կոլումբիա, Պարագվայ, Մարոկկո, Թունիս, Եգիպտոս, Ալժիր, Գանա, Կաբո Վերդե, … Read more

ԱԱ-2026․ 19 մասնակիցներ հայտնի են

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Եգիպտոսի հավաքականը նվաճեց 2026 թվականի աշխարհի առաջնության հիմնական փուլի ուղեգիր։ Աֆրիկայի գոտու որակավորման փուլի A խմբի 9-րդ տուրում Եգիպտոսը երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ջիբութիի դարպաս՝ ապահովելով տեղը առաջիկա մունդիալում։ Որակավորված հավաքականների ցանկը՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, Ավստրալիա, Իրան, Ճապոնիա, Նոր Զելանդիա, Հորդանան, Հարավային Կորեա, Ուզբեկստան, Մարոկկո, Թունիս, Արգենտինա, Բրազիլիա, Կոլումբիա, Էկվադոր, Պարագվայ, Ուրուգվայ, … Read more

Կխաղայի՞ք Ռեալի, թե՞ Արգենտինայի կազմում․ Ռոմարիոն պատասխանել է կարիերայի ամենաբարդ հարցին

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի լեգենդար նախկին հարձակվող Ռոմարիոյին լրագրողները կանգնեցրել են բարդ ընտրության առաջ։ — Կնախընտրեի՞ք խաղալ «Ռեալ Մադրիդի», թե՞ Արգենտինայի հավաքականի կազմում։ «Արգենտինա։ Ես «Բարսայի» հետ եմ մինչև մահ, բայց ոչ երբեք՝ «Ռեալի»»,- պատասխանել է Ռոմարիոն։ Հիշեցնենք, որ Ռոմարիոն «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 1993-ից 1995 թվականներին և լքել է ակումբը այն ժամանակվա գլխավոր … Read more

Անչելոտին նշել է իր մարզած լավագույն յոթ խաղացողներին — Armsport.am

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին խնդրել են նշել իր մարզած լավագույն խաղացողներին։ Պատասխանելով բրազիլական ESPN-ի հարցին՝ Անչելոտին առանձնացրել է յոթ ֆուտբոլիստի՝ Ռոնալդո Նազարիո, Կրիշտիանու Ռոնալդու, Կակա, Լուկա Մոդրիչ, Տոնի Կրոս, Վինիսիուս Ժունիոր և Դիդիե Դրոգբա։ Կառլո Անչելոտին Բրազիլիայի հավաքականը գլխավորել է 2025-ի ամռանը։ Հաջորդ տարի իտալացու գլխավորությամբ «Սելեսաոն» կմասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Մրցաշարը … Read more