Ես ինձ կբնութագրեի որպես հզոր, արագ, ուժեղ և արդյունավետ ֆուտբոլիստ․ Ման Սիթիի նորեկ

«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Անտուան Սեմենյոն խոսել է իր խաղային որակների և նպատակների մասին։ «Ես ինձ կբնութագրեի որպես հզոր, արագ, ուժեղ և արդյունավետ ֆուտբոլիստ, ով, սակայն, դեռ շարունակում է կատարելագործվել։ Այստեղ հասնելու համար ինձնից մեծ կամք է պահանջվել։ Ինձ միշտ աջակցել են ընտանիքս, ընկերներս և նշանածս՝ մղելով ինձ առաջ։ Ես ստիպված եմ եղել շատ դժվարություններ հաղթահարել։ … Read more

Արտետան մեկնաբանել է Մարտինելիի մասնակցությամբ սկանդալային դրվագը — Armsport.am

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան անդրադարձել է թիմի եզրային հարձակվող Գաբրիել Մարտինելիի պահվածքին Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղում (0:0): Հիշեցնենք, որ հանդիպման ավելացված 5-րդ րոպեին մրցակցի պաշտպան Քոնոր Բրեդլին վնասվածք էր ստացել։ Մարտինելին, կարծելով, թե մրցակիցը սիմուլյացիայի է դիմում, փորձել էր նրան դուրս հրել խաղադաշտի սահմաններից։ Արդյունքում՝ Բրեդլիին խաղադաշտից դուրս բերեցին … Read more

Պաշտոնական․ Մանչեսթեր Սիթին նոր ֆուտբոլիստ ունի — Armsport.am

Գանացի հարձակվող Անտուան Սեմենյոն «Բորնմութից» տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»: Այս մասին հայտնում է «քաղաքաբնակների» պաշտոնական կայքը։ Կողմերի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ տրանսֆերի արժեքը, ներառյալ հավելավճարները, կազմելու է 64 միլիոն ֆունտ ստերլինգ: «Բորնմութի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերում հաստատել է, որ սա ակումբի պատմության մեջ ֆուտբոլիստի ամենաթանկ … Read more

Տխուր ոչ-ոքի և ծանր վնասվածք․ ի՞նչ կատարվեց ԱՊԼ-ի կենտրոնական խաղում — Armsport.am

Անգլիական Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 21-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում ուժերը չափեց «Լիվերպուլի» հետ։ Հանդիպումն ավարտվեց առանց դարպասի գրավման։ Խաղի վերջնամասը ստվերվեց տհաճ միջադեպով․ 90+4-րդ րոպեին մերսիսայդցիների պաշտպան Քոնոր Բրեդլին վնասվածք ստացավ և չկարողացավ ինքնուրույն լքել խաղադաշտը։ Այս ոչ-ոքիից հետո «Զինագործները» վաստակեցին 49 միավոր և պահպանեցին առաջին հորիզոնականը մրցաշարային աղյուսակում։ «Լիվերպուլը» 35 … Read more

3 գրանդ ակումբ պայքարում է Քրիսթալ Փելասի աստղի համար — Armsport.am

Անգլիական Պրեմիեր լիգայի առաջատար ակումբները հետաքրքրված են «Քրիսթալ Փելասի» պաշտպան Մարկ Գեհիի ծառայություններով, հայտնում է The Athletic-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրված են «Արսենալն» ու «Լիվերպուլը», որոնք նախատեսում են նրան ձեռք բերել ամռանը, երբ կավարտվի ֆուտբոլիստի պայմանագիրը «Քրիսթալ Փելասի» հետ։ Խաղացողի համար պայքարելու պատրաստակամություն է հայտնել նաև «Մանչեսթեր Սիթին», սակայն «Քաղաքաբնակները» ցանկանում են պաշտպանի … Read more

ԱՊԼ. Հայտնի են դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի հավակնորդները — Armsport.am

Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի կոչման հավակնորդների ցուցակները։ Լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում է 8 խաղացող. Դոմինիկ Կալվերտ-Լյուին («Լիդս») Ռայան Շերկի («Մանչեսթեր Սիթի») Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի») Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի») Ուգո Էկիտիկե («Լիվերպուլ») Մորգան Ռոջերս («Աստոն Վիլա») Օլի Ուոտկինս («Աստոն Վիլա») Հարի Ուիլսոն («Ֆուլհեմ») Ամսվա լավագույն մարզիչի … Read more

Բարսելոնան շահավետ առաջարկ է ստացել Պրեմիեր լիգայից․ հայտնի են մանրամասները

«Բարսելոնան» դիտարկում է թիմի իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի տրանսֆերի հնարավորությունը՝ Անգլիայից ստացված խոշոր ֆինանսական առաջարկի ֆոնին։ Ըստ Fichajes-ի տարածած տեղեկությունների՝ անգլիական «Սանդերլենդը» ցանկություն է հայտնել ձեռք բերել կատալոնական ակումբի 22-ամյա սանին։ Առաջարկվող գումարի չափը կազմում է ավելի քան 80 միլիոն եվրո: Հաշվի առնելով «կապտանռնագույնների» շարունակական ֆինանսական դժվարությունները՝ ակումբի ղեկավարությունն այժմ լրջորեն ուսումնասիրում է գործարքի հնարավորությունը: … Read more

ՄՅՈւ-ն գլխավոր մարզչի պաշտոնի համար երեք թեկնածու է ընտրել. հայտնի են անունները

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ձեռնամուխ է եղել գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի փնտրտուքներին և նախատեսում է հանդիպումների շարք անցկացնել հավանական թեկնածուների հետ։ ESPN-ի տեղեկություններով՝ «կարմիր սատանաների» կարճ ցուցակում ընդգրկված են ակումբի երեք նախկին աստղերը՝ Մայքլ Քարիկը, Ռուդ վան Նիստելռոյը և Օլե-Գունար Սուլշերը։ Ակումբի ղեկավարության նպատակն է ներգրավել որակյալ մասնագետի կարճաժամկետ հեռանկարով՝ թիմը ղեկավարելու մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ … Read more

Ռոնալդուի նվիրական երազանքը․ որ ակումբն է ցանկանում գնել պորտուգալացի աստղը

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիտարկում է ֆուտբոլային ակումբ ձեռք բերելու հնարավորությունը։ Ըստ MatchDay Central-ի՝ պորտուգալացի աստղը մտերիմ ընկերոջ հետ զրույցում կիսվել է իր նվիրական երազանքով՝ մի օր դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերը։ Ռոնալդուն համոզված է, որ ապագայում կվերադառնա «Օլդ Թրաֆորդ», սակայն այս անգամ արդեն ոչ թե որպես ֆուտբոլիստ, այլ որպես ակումբի ղեկավար։ Հիշեցնենք, որ Կրիշտիանու … Read more

🎥 Շեշկոյի դուբլը բավարար չեղավ. ՄՅՈւ-ն չկարողացավ հաղթել «Բարնլիին», Նյուքասլը խուսափեց պարտությունից

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում առանց հիմնական գլխավոր մարզչի մնացած «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս ոչ-ոքի (2-2) խաղաց նախվերջին տեղում ընթացող «Բարնլիի» հետ։ Հանդիպման հաշիվը բացվեց 13-րդ րոպեին. անդրադարձի արդյունքում սեփական դարպասը գրավեց «կարմիր սատանաների» 19-ամյա պաշտպան Էյդեն Հևենը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, Բենյամին Շեշկոն նախ հավասարեցրեց հաշիվը, ապա 10 րոպե անց առաջ մղեց մանկունյացիներին՝ ձևակերպելով … Read more