🎥 Ման Սիթին կրկին թանկարժեք միավորներ կորցրեց, Չելսին չհաղթեց հինգերորդ անընդմեջ խաղում, այլ արդյունքներ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում չկարողացավ հաղթել «Բրայթոնին»․ գրանցվեց ոչ-ոքի արդյունք (1-1)։ Հանդիպման հաշիվը 41-րդ րոպեին բացեցին տանտերերը․ Էրլինգ Հալանդը անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ խփելով իր 150-րդ գոլը «քաղաքայինների» կազմում։ «Ճայերը» պատասխան գնդակ խփեցին 60-րդ րոպեին, երբ հաշիվը հավասարեցրեց Կաուրու Միտոման։ Այսպիսով Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը երրորդ խաղն անընդմեջ ավարտեց ոչ-ոքի։ … Read more

Մոուրինյուից մինչև Ամորիմ․ որքա՞ն փոխհատուցում են ստացել ՄՅՈւ-ի հեռացված մարզիչները

«Մանչեսթեր Յունայթեդը» սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո մոտ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ է ծախսել մարզիչների և ղեկավար կազմի անդամների նշանակման ու հեռացման փոխհատուցումների վրա։ The Telegraph-ի տեղեկություններով՝ երկուշաբթի ակումբը պաշտոնանկ է արել Ռուբեն Ամորիմին։ Պայմանագրի մնացած 1.5 տարվա համար պորտուգալացի մասնագետը որպես փոխհատուցում կստանա 10 միլիոն ֆունտ։ Այսպիսով, 2013 թվականից ի վեր «կարմիր սատանաները» 78 … Read more

Իմ աչքերում նրանք համաշխարհային մակարդակի են. նոր մարզիչը վստահում է Չելսիի երիտասարդներին

Լիամ Ռոսենիորը քաջ գիտակցում է, թե ինչ է ակնկալվում «Չելսիի» գլխավոր մարզչից, այդ իսկ պատճառով հպարտությամբ և ոգևորությամբ է ստանձնել այս պաշտոնը։ Իր առաջին ընդարձակ հարցազրույցում նա բացատրում է, թե ինչ կարող են սպասել երկրպագուները նոր «Չելսիից», կարևորում է ֆուտբոլիստների հետ սերտ կապի ստեղծումը և ակումբի ավանդույթներն ու արժեքները պահպանելու անհրաժեշտությունը։ — Լիամ, նախևառաջ՝ բարի … Read more

Փոփոխություններ ՄՅՈւ-ի մարզչական շտաբում. Ֆլետչերը ստանձնում է ղեկը, Էվանսը՝ օգնում

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դարեն Ֆլետչերը նշանակվել է թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։ Նա «կարմիր սատանաներին» դուրս կբերի Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում կայանալիք «Բարնլիի» դեմ հանդիպմանը, որը տեղի կունենա չորեքշաբթի՝ հունվարի 7-ին։ Ֆլետչերի մարզչական շտաբում որպես օգնական ընդգրկվել է ակումբի նախկին պաշտպան Ջոնի Էվանսը։ 38-ամյա հյուսիսիռլանդացին դեկտեմբերին լքել էր ակումբի վարձակալության և խաղացողների … Read more

📷 Չելսիի նոր գլխավոր մարզիչ Լիամ Ռոսենյորը ժամանել է ակումբի մարզաբազա — Armsport.am

«Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Լիամ Ռոսենյորը ժամանել է լոնդոնյան ակումբի «Կոբհեմ» մարզաբազա։ «Ազնվականների» մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում հրապարակել է 41-ամյա մասնագետի լուսանկարը մարզումային կենտրոնից։ Հիշեցնենք, որ Ռոսենյորը «Չելսիի» ղեկը ստանձնել է Էնցո Մարեսկայի պաշտոնանկությունից հետո. իտալացի մասնագետը հեռացվել էր հունվարի 1-ին։ Մինչ այս Ռոսենյորը գլխավորում էր ֆրանսիական «Ստրասբուրգը»։ Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված … Read more

​Մանչեսթեր Սիթին գործի է անցնում. մեկ քայլ մինչև պայմանագրի կնքումը — Armsport.am

​«Բորնմութի» հարձակվող Անտուան Սեմենյոն հինգշաբթի՝ հունվարի 8-ին, բուժզննում կանցնի «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց առաջ։ Այս մասին հայտնում է Sky Sports Premier League-ը X սոցիալական ցանցում։ ​Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» կվճարի ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված հրաժարագինը, որը կազմում է 65 մլն ֆունտ ստերլինգ (74,8 մլն եվրո): ​Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Սեմենյոն մասնակցել է … Read more

Մարեսկան հրաժեշտի նամակ է գրել Չելսին լքելուց հետո — Armsport.am

​«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան հրաժեշտ է տվել լոնդոնյան ակումբին, որը գլխավորում էր 2024 թվականի ամռանից։ Հինգշաբթի՝ հունվարի 1-ին, «ազնվականները» հայտարարեցին իտալացի մասնագետի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։ ​«Թողեք այս աշխարհը մի փոքր ավելի լավը, քան այն կար, երբ դուք եկաք»:​«Իմ ուղին «Չելսիի» հետ սկսվեց Կոնֆերենցիաների լիգայի նախնական փուլերից։ Ես հեռանում եմ ներքին խաղաղության զգացումով՝ … Read more

Մանչեսթեր Սիթին հայտնել է երկրորդ ծանր վնասվածքի մասին — Armsport.am

​«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիաշը ստացել է ազդրի հետին մկանի վնասվածք։ ​«Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ պորտուգալացին բաց կթողնի 4-ից 6 շաբաթ։ ​Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սիթիի» մեկ այլ պաշտպան՝ Յոշկո Գվարդիոլը, երկար ժամանակով շարքից դուրս է եկել մեծ ոլոքի կոտրվածքի պատճառով։ Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածքները ստացել … Read more

Ֆերդինանդը ներկայացրել է ՄՅՈւ-ի գլխավոր մարզչի պաշտոնի համար իր թեկնածուներին

Ռիո Ֆերդինանդն առանձնացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի հավանական թեկնածուներին «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը սոցիալական ցանցերում հրապարակել է այն մասնագետների ցանկը, որոնք, ըստ իրեն, կարող են ստանձնել մանկունիանցիների գլխավոր մարզչի պաշտոնը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ այդ պաշտոնից հեռացել էր Ռուբեն Ամորիմը։ Ֆերդինանդն իր հրապարակման մեջ առանձնացրել է հետևյալ անունները. «Դե Ձերբի, Տուխել, … Read more

Ծրագրերը կարող են փոխվել․ Ռեշֆորդի ապագան վտանգված է Բարսելոնայում — Armsport.am

Անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հնարավորություն ունի վերադառնալու հարազատ ակումբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ», եթե «Բարսելոնան» հրաժարվի նրա ամբողջական տրանսֆերը գնելուց։ Mirror պարբերականի հաղորդմամբ՝ «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնից Ռուբեն Ամորիմի հեռացումը կարող է նոր դռներ բացել Ռեշֆորդի համար «Օլդ Թրաֆորդում»: Եթե «Բարսելոնան» որոշում կայացնի չգնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները, որի արժեքը գնահատվում է մոտ 30 միլիոն եվրո, ապա … Read more