«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Անտուան Սեմենյոն խոսել է իր խաղային որակների և նպատակների մասին։
«Ես ինձ կբնութագրեի որպես հզոր, արագ, ուժեղ և արդյունավետ ֆուտբոլիստ, ով, սակայն, դեռ շարունակում է կատարելագործվել։ Այստեղ հասնելու համար ինձնից մեծ կամք է պահանջվել։ Ինձ միշտ աջակցել են ընտանիքս, ընկերներս և նշանածս՝ մղելով ինձ առաջ։
Ես ստիպված եմ եղել շատ դժվարություններ հաղթահարել։ Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել և խաղալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների կողքին։ Երջանիկ եմ, որ տեղափոխվել եմ «Մանչեսթեր Սիթի» և հույս ունեմ՝ կուրախացնեմ երկրպագուներին»,- նշել է Սեմենյոն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Սիթին» ընթանում է երկրորդ հորիզոնականում՝ առաջատար «Արսենալին» զիջելով 6 միավորով։