Անգլիական Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 21-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում ուժերը չափեց «Լիվերպուլի» հետ։ Հանդիպումն ավարտվեց առանց դարպասի գրավման։
Խաղի վերջնամասը ստվերվեց տհաճ միջադեպով․ 90+4-րդ րոպեին մերսիսայդցիների պաշտպան Քոնոր Բրեդլին վնասվածք ստացավ և չկարողացավ ինքնուրույն լքել խաղադաշտը։
Այս ոչ-ոքիից հետո «Զինագործները» վաստակեցին 49 միավոր և պահպանեցին առաջին հորիզոնականը մրցաշարային աղյուսակում։ «Լիվերպուլը» 35 միավորով 4-րդ տեղում է։
Հաջորդ տուրում՝ հունվարի 17-ին, «Արսենալը» կհանդիպի «Նոթինգեմ Ֆորեսթին», իսկ «Լիվերպուլը»՝ «Բարնլիին»։
Մրցաշարային աղյուսակն այս պահին