Պատմություն կերտելով․ Գվարդիոլան ռեկորդային ցուցանիշ է գրանցել տրանսֆերային շուկայում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմական ռեկորդ է գրանցել՝ դառնալով ֆուտբոլի պատմության առաջին մասնագետը, ում գլխավորած թիմերի տրանսֆերային ընդհանուր ծախսերը հատել են 2 միլիարդ եվրոյի շեմը։

Ինչպես հաղորդում է Transfermarkt-ը, ռեկորդային ցուցանիշը գրանցվել է «Բորնմուտի» եզրային հարձակվող Անտուան Սեմենյոյի տեղափոխությունից հետո, ում համար «քաղաքայինները» վճարել են 72 մլն եվրո։ Այս գործարքի արդյունքում իսպանացի մարզչի կարիերայի ընթացքում կատարված տրանսֆերային ծախսերի ընդհանուր գումարը հասել է 2,58 միլիարդ եվրոյի։

54-ամյա մասնագետն իր կարիերայի ընթացքում գլխավորել է «Բարսելոնայի» երիտասարդական և հիմնական թիմերը, Մյունխենի «Բավարիան» և «Մանչեսթեր Սիթին»։

Անգլիական գրանդը Գվարդիոլան գլխավորում է 2016 թվականի ամռանից։ Նրա ղեկավարությամբ թիմը գրանցել է տպավորիչ արդյունքներ՝6 անգամ նվաճել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը և դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

Հիշեցնենք, որ Գվարդիոլայի գործող պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։

Leave a Comment