«Բարսելոնան» դիտարկում է թիմի իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի տրանսֆերի հնարավորությունը՝ Անգլիայից ստացված խոշոր ֆինանսական առաջարկի ֆոնին։
Ըստ Fichajes-ի տարածած տեղեկությունների՝ անգլիական «Սանդերլենդը» ցանկություն է հայտնել ձեռք բերել կատալոնական ակումբի 22-ամյա սանին։ Առաջարկվող գումարի չափը կազմում է ավելի քան 80 միլիոն եվրո: Հաշվի առնելով «կապտանռնագույնների» շարունակական ֆինանսական դժվարությունները՝ ակումբի ղեկավարությունն այժմ լրջորեն ուսումնասիրում է գործարքի հնարավորությունը:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆերմին Լոպեսն աչքի է ընկել բարձր արդյունավետությամբ. բոլոր մրցաշարերում անցկացրած 19 խաղում նա դարձել է 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ Transfermarkt պորտալը իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։