🎥 ԵԼ․ Ասթոն Վիլայի և Ռոմայի հաղթանակները, այլ արդյունքներ — Armsport.am

Կայացել են Եվրոպա լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրի հանդիպումները։ Խաղային օրն աչքի է ընկել դիտարժան պայքարով, գոլառատ հանդիպումներով և մրցաշարային աղյուսակի փոփոխություններով։ «Ասթոն Վիլան» «Վիլա Պարկ» մարզադաշտում 2։1 հաշվով առավելության հասավ շվեյցարական «Յանգ Բոյսի» նկատմամբ։ Տանտերերի կազմում փայլեց Դոնիել Մալենը, ով դարձավ դուբլի հեղինակ։ Հյուրերի միակ գնդակը խփեց Ժոել Մոնտեյրոն։ Այս հաղթանակից հետո Ունաի Էմերիի … Read more

ՈւԵՖԱ-ն տուգանել է Չելսիին և Բարսելոնային

ՈւԵՖԱ-ի ակումբների ֆինանսական վերահսկման պալատը (CFCB) տուգանքներ է սահմանել մի շարք եվրոպական ֆուտբոլային ակումբների նկատմամբ՝ ֆինանսական կանոնների խախտման համար: Լոնդոնի «Չելսին» տուգանվել է 31 միլիոն եվրոյով, որից 20 միլիոնը՝ անվերապահ, ընդհանուր առմամբ մինչև 80 միլիոն եվրո՝ 4 տարի ժամկետով: Պատճառները ներառում են կասկածելի տրանսֆերային գործարքներ և եկամուտների հաշվառման խախտումներ: «Չելսին» նաև պետք է վճարի 11 … Read more

Երեք ակումբ հետաքրքրված է Սանչոյի ծառայություններով — Armsport.am

«Աստոն Վիլան», «Տոտենհեմը» և «Նյուքասլը» դիտարկում են «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոյի տրանսֆերը ձևակերպելու տարբերակը, հայտնում է The Sun-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա անգլիացու տրանսֆերին հավակնում են նաև Սաուդյան Արաբիայի ակումբները։ Սանչոն վարձավճարով հանդես է եկել «Չելսիում» 2024/25 մրցաշրջանում։ Անցած մրցաշրջանում Սանչոն «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 42 հանդիպմանը խփել է 5 գոլ և կատարել 10 … Read more

Անսպասելի տարբերակ․ Մարտինեսը հնարավոր է մնա ԱՊԼ-ում — Armsport.am

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրություն է ցուցաբերում արգենտինացի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ տրանսֆերը կարող է իրականություն դառնալ, եթե Դավիդ Ռայան լքի «Արսենալը»։ Ռայայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում միանգամից երկու մադրիդյան ակումբներ՝ «Ռեալը» և «Ատլետիկոն»։ Մարտինեսը, ով ներկայումս հանդես է գալիս «Աստոն Վիլայում», ժամանակին եղել է «Արսենալի» ֆուտբոլիստ և հանդիսանում … Read more

Կարող ենք նորից հանդես գալ ՉԼ-ում, հիանալի է․ Էմերի — Armsport.am

«Աստոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է Անգլիայի առաջնության 37-րդ տուրում «Տոտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակը (2-0): «Մենք հաղթել ենք, լավ մարզավիճակում ենք, բայց դեռ անելիք ունենք։ Մենք պետք է պատրաստ լինենք։ Մենք դեռ հնարավորություն ունենք հանդես գալու Չեմպիոնների լիգայում։ «Տոտենհեմը» լավ պայքարեց և հիանալի աշխատանք կատարեց։ Մենք հետևողական էինք, պահանջկոտ, և երբ խփեցինք առաջին … Read more

Աղբյուր․ Մարտինեսը կլքի Աստոն Վիլան — Armsport.am

«Աստոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը լաց է եղել Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Տոտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակից հետո։ Սա մրցաշրջանի վերջին տնային հանդիպումն էր։ Լրագրող Գաստոն Էդուի խոսքով՝ 32-ամյա արգենտինացին կլքի թիմն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ֆուտբոլիստն առաջարկ ունի Սաուդյան Արաբիայից և երկու եվրոպական ակումբներից։ Մարտինեսը Մերձավոր Արևելք տեղափոխվելու ծրագրեր չունի, քանի որ ցանկանում է … Read more

🎥 Աստոն Վիլան հաղթեց Տոտենհեմին ու այյ պահին լավագույն քառյակում է — Armsport.am

Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Աստոն Վիլան» 2-0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։ Գոլերի հեղինակ դարձան Կոնսան ու Կամարան։ Մրցաշարային աղյուսակը

Ուոթքինսը պատմություն է գրում Բիրմինգհեմում․ Օլին՝ Աստոն Վիլայի ռեկորդակիր

Օլի Ուոթքինսը դարձել է «Աստոն Վիլայի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստն Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Նա երեկ խփեց հաղթական գոլը «Բորնմուտի» դեմ հանդիպմանը (1-0): Անգլիացի հարձակվողն այժմ 75 գոլ ունի Պրեմիեր լիգայում Բիրմինգհեմի ակումբի կազմում։ Նա դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն մրցաշարում՝ գերազանցելով Գաբրիել Ագբոնլահորին։ Ուոթքինսը Պրեմիեր լիգայում այս մրցաշրջանում խփել է 16 գոլ։