Պատմություն կերտելով․ Գվարդիոլան ռեկորդային ցուցանիշ է գրանցել տրանսֆերային շուկայում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմական ռեկորդ է գրանցել՝ դառնալով ֆուտբոլի պատմության առաջին մասնագետը, ում գլխավորած թիմերի տրանսֆերային ընդհանուր ծախսերը հատել են 2 միլիարդ եվրոյի շեմը։ Ինչպես հաղորդում է Transfermarkt-ը, ռեկորդային ցուցանիշը գրանցվել է «Բորնմուտի» եզրային հարձակվող Անտուան Սեմենյոյի տեղափոխությունից հետո, ում համար «քաղաքայինները» վճարել են 72 մլն եվրո։ Այս գործարքի արդյունքում իսպանացի մարզչի … Read more

Հալանդը հրապարակել է կշռման արդյունքը Գվարդիոլայի սպառնալիքներից հետո — Armsport.am

Մի քանի օր առաջ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել էր, որ եթե «քաղաքայինների» որևէ ֆուտբոլիստ Սուրբ Ծնունդից հետո ակումբ վերադառնա նույնիսկ մի քանի կիլոգրամ ավելորդ քաշով, ապա նա չի մեկնի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի՝ «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղին։ «Սիթիի» նորվեգացի հարձակվող Էռլինգ Հալանդը սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել կշռման արդյունքով։ Հալանդի ցուցանիշը 94,4 … Read more

Ով վերադառնա ավելորդ քաշով, չի խաղա. Գվարդիոլան սպառնացել է Ման Սիթիի խաղացողներին

Արևմտյան երկրներում Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին։ Բնականաբար, տոների ժամանակ նույնիսկ մարզիկները կարող են շեղվել սննդակարգի ճիշտ ռեժիմից։ Այս կապակցությամբ իր մեկնաբանությունն է տվել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։ «Երեկ նրանք կշռվել են. ամեն ինչ կատարյալ էր, սակայն երբ դեկտեմբերի 25-ին վերադառնան, մենք նրանց կրկին կկշռենք՝ տեսնելու համար, թե արդյոք որևէ մեկը ավելորդ … Read more

Խորհուրդ եմ տալիս գնալ Բարսելոնա. Գվարդիոլա — Armsport.am

Շաբաթ՝ դեկտեմբերի 20-ին, «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին» Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում։ Հաջորդ հանդիպումը «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ կկայանա մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 27-ին, ինչի շնորհիվ խաղացողներն ու մարզիչները հնարավորություն կունենան հանգստանալու։ «Ես Սուրբ Ծնունդին գնում եմ Բարսելոնա։ Ձեզ նույնպես խորհուրդ եմ տալիս այնտեղ գնալ. այնտեղի ուտելիքը հիանալի է», — … Read more

Գվարդիոլան Պրեմիեր լիգայում գերազանցել է Ֆերգյուսոնի անգերազանցելի թվացող ռեկորդը

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 15-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 3-0 հաշվով առավելության հասավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ։ Պեպ Գվարդիոլայի համար «Մանչեսթեր Սիթիի» ղեկին այս հաղթանակը 150-րդն էր, երբ «քաղաքայինները» մեկ խաղում կարողացան խփել երեք և ավելի գոլ։ Իսպանացուց այս ցուցանիշը «Սիթիի» հետ գրանցելու համար պահանջվեց 358 խաղ։ Այսպիսով, Գվարդիոլան գերազանցել է Ալեքս Ֆերգյուսոնի՝ «Մանչեսթեր … Read more

Ես մոտեցա նրան և ասացի՝ դու պարզապես հրաշալի ես. Գվարդիոլան՝ Ռեալի ֆուտբոլիստի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 6-րդ տուրի Մադրիդի «Ռեալի» դեմ կայացած խաղից հետո (1-2) գովեստի խոսքեր է ասել «սերուցքայինների» հարձակվող Ռոդրիգոյի հասցեին։ ​«Խաղից հետո ես մոտեցա Ռոդրիգոյին և ասացի. «Դու պարզապես հրաշալի ես»։ Նա իսկապես անհավանական խաղացող է»,- լրագրողների հետ հետխաղյա զրույցում ասաց Գվարդիոլան։ ​Բրազիլացին բացեց հանդիպման հաշիվը 28-րդ … Read more

Ինձ համար նա եզակի է․ Մեսսին նշել է իր կարիերայի լավագույն մարզչին — Armsport.am

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, թե ում է համարում իր կարիերայի լավագույն մարզիչը։ «Ինձ համար Գվարդիոլան եզակի է։ Իհարկե, կան աներևակայելի ուժեղ այլ մարզիչներ, բայց նրա մեջ ինչ-որ յուրահատուկ բան կա։ Ինձ համար նա անմրցելի է։ Երբ խոսքը վերաբերում է խաղի նկատմամբ նրա տեսլականին, խաղին նախապատրաստվելուն և խաղացողների հետ շփմանը, նա իսկապես … Read more