Թեհրանն այս փուլում ձգտում է հնարավոր բանակցությունները սահմանափակել. իրանագետ

Այս պահին Իրանի և ԱՄՆ-ի միջև ոչ թե ընթանում են բանակցություններ, այլ շփումներ բանակցություններ անցկացնելու մասին։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Դատելով առկա տեղեկատվական արտահոսքերից՝ պաշտոնական Թեհրանն այս փուլում ձգտում է հնարավոր բանակցությունները սահմանափակել նախ՝ բացառապես Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի և հակաիրանական պատժամիջոցների վերացման շուրջ օրակարգով, չանդրադառնալով ո՛չ հրթիռային ծրագրին, ո՛չ էլ տարածաշրջանային … Read more

ԱՄՆ-ում ներկայացրել ենք ՀՀ-ում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումները․ Լիլիա Շուշանյան

«Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ Լիլիա Շուշանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Փետրվարի 1–3-ը ես և Արամ Վարդևանյանը մասնակցեցինք «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին»՝ ներկայացնելով Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումները, ինչպես նաև կրկին բարձրաձայնելով Բաքվում պահվող մեր հայրենակիցների և Արցախում մնացած հոգևոր ժառանգության պահպանման հրատապ հարցերը։ Պատիվ ունեցանք առանձին հանդիպման ընթացքում այս թեմաները քննարկել նաև գագաթնաժողովի համանախագահների … Read more

ԱՄՆ և ՄԹ ՌՕՈՒ-ները իրականացրել են օդային դիտարկման թռիչքներ Սև ծովի երկնքում

ԱՄՆ ՌԾՈՒ-ն և Մեծ Բրիտանիայի Թագավորական ՌՕՈՒ-ն իրականացրել են օդային դիտարկման թռիչքներ Սև ծովի երկնքում՝ Ղրիմի թերակղզու ափերի և Ռուսաստանի Կրասնոդարի շրջանի մոտ։ Գրում է «Հենակետ» վերլուծական կենտրոնը։  Գործողությանը մասնակցել են ամերիկյան P-8A Poseidon ծովային պարեկային ինքնաթիռը և բրիտանական RC-135W Rivet Joint ռադիոտեխնիկական հետախուզության ինքնաթիռը, ինչը վկայում է տարածաշրջանում վերահսկողության ու դիտարկման ակտիվացման մասին։

ԱՄՆ-ն և Իրանը պատրաստվում են բանակցությունների

ԱՄՆ-ի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստվում են ուրբաթ օրը Ստամբուլում կայանալիք բանակցություններին՝ Մերձավոր Արևելքում աճող լարվածության ֆոնին: Երկուշաբթի օրը The Wall Street Journal և The New York Times պարբերականները հայտնել են, որ նախատեսված հանդիպմանը կմասնակցեն ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ Թուրքիան հանդես կգա որպես հյուրընկալող կողմ: … Read more

ԱՄՆ-ն պետք է նաև խրախուսի և հետևողականորեն իրականացնի վստահության ամրապնդման այլ քայլեր, ներառյալ հայ պատանդների վերադարձը. Գարո Փայլան

«Թրամփը ցանկանում է «խաղաղություն՝ կառուցման միջոցով»։ Կա մեկ վայր, որտեղ դա իրականում կարող է աշխատել», – Գարո Փայլանի հոդվածը՝ Քարնեգի միջազգային խաղաղության հիմնադրամի կայքում: Նախագահ Դոնալդ Թրամփը սիրում է ասել, թե ինքն ավարտում է պատերազմները։ Արդարացի լինելու համար պետք է նշել, որ 2025 թվականին ամերիկյան դիվանագիտությունն իսկապես նպաստեց մի շարք հակամարտությունների դադարեցմանը կամ սառեցմանը, որոնցից … Read more

Ալիևը երաշխավորում է Փաշինյանի վերընտրությո՞ւնը, թե՞․․․ Վենսի այցի և Աբու-Դաբիի արանքում (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցն է:   Հարցազրույցը դիտեք տեսանյութում

ԱՄՆ ռազմածովային ուժերը խnցել են իրանական ԱԹՍ – Live News

ԱՄՆ ռազմածովային ուժերը խոցել են իրանական ԱԹՍ, որը մոտեցել էր USS Abraham Lincoln ավիակիրին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Ըստ աղբյուրի՝ իրանական Shahed-139 ԱԹՍ-ն խոցվել է ամերիկյան F-35 կործանիչի կողմից։

Իրանի շուրջ սեղմվող օղակը. ով ինչ դեր է խաղում

Սկիզբը՝ այստեղ: Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը չի վերացնում Իրանի կասկածները, կամ՝ փոքր պետությունների մանեւրելու դաշտը նեղանում է ԱՄՆ-Իրան դիմակայության նոր փուլը Անցյալ ամսվա վերջից կրկին սրվեցին ԱՄՆ-Իրան հարաբերությունները՝ վերածվելով ոչ միայն երկկողմ հակասության, այլ նաեւ լայն տարածաշրջանային անվտանգության խնդրի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հասցեին հնչեցրած նոր, ավելի կոշտ զգուշացումները, ամերիկյան ռազմածովային խոշոր ուժերի շարժը դեպի Պարսից ծոց եւ միաժամանակ Թեհրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին … Read more

Ստամբուլի հնարավոր հանդիպումը՝ ոչ թե դիվանագիտության հարթակ, այլ լիկվիդային քննություն. արդյոք Իրանը պատրա՞ստ է ընդունել կապիտուլյացիայի նմանվող պայմանները, իսկ ԱՄՆ-ն՝ գնալ այլ սցենարներով. Արտակ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ, Մերձավոր Արևելքում լարվածությունն այնուամենայնիվ մեծանում է։ Տարածված տեղեկատվության համաձայն, երեկ ԱՄՆ ուժերը որսացել են Lincoln ավիակրին մոտեցած իրանական անօդաչու թռչող սարքը: Միևնույն ժամանակ, Իրանը ներկայացնում նոր պահանջներ՝ նշելով, որ բանակցությունները պետք է տեղի ունենան ոչ թ Ստամբուլում, այլ Օմանում, և առանց այլ երկրների մասնակցության։ Դրան զուգահեռ՝ Իսրայելը կոշտ պայմաններ է դնում ԱՄՆ-Իրան … Read more

ԱՄՆ ռազմածովային ուժերը խոցել են իրանական ԱԹՍ

ԱՄՆ զինվորականները Արաբական ծովում ամերիկյան «Լինքոլն» ավիակրին մոտեցող իրանական անօդաչու թռչող սարք են խոցել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյայի: Իրանական Shahed-139 անօդաչու թռչող սարքը խոցվել է ամերիկյան Ֆ-35 կործանիչի կողմից այն պահին, երբ այն ուղիղ շարժվում էր ԱՄՆ ռազմածովային ուժերի Abraham Lincoln ավիակրի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր … Read more