Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն և ՌԴ-ն պիտի մշակեն նոր ռազմավարական սպառազինությունների մասին պայմանագիր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է մշակեն նոր ռազմավարական սպառազինությունների մասին պայմանագիր՝ նախկինը երկարաձգելու փոխարեն։ Հիշռցնռն՝ Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի գործողության դադարեցումից հետո Մոսկվան գործելու է պատասխանատու և հավասարակշռված, բայց բաց է մնում ռազմավարական իրավիճակի կայունացման ուղիներ գտնելու համար:

Իրանն ու ԱՄՆ-ն առաջիկա ժամերին պետք է սկսեն բանակցությունները

Իրանն ու ԱՄՆ-ն առաջիկա ժամերին պետք է սկսեն բանակցությունները Օմանի մայրաքաղաքում։ Վաշինգտոնը պահանջում է, որ քննարկվի նաև Իրանի հրթիռային ծրագիրը, մինչդեռ Թեհրանը համաձայն է խոսել միայն միջուկային ծրագրի շուրջ: Իրանը պնդում է, որ բանակցությունները պետք է սահմանափակվեն միջուկային ծրագրի շուրջ վեճով՝ Արևմուտքի հետ տարիների ընթացքում ձևավորված խնդրի շուրջ: Բանակցություններին մասնակցելու են ԱՄՆ նախագահի փեսան Ջարեդ … Read more

ԱՄՆ-ը կոչ է անում Իրանում գտնվող իր քաղաքացիներին երկիրը լքել՝ դիտարկելով նաև Հայաստանով դուրս գալու տարբերակը

Իրանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը։ «ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը։ Եթե անվտանգ է, դիտարկեք Իրանից ցամաքային ճանապարհով Թուրքիա կամ Հայաստան մեկնելու հնարավորությունը», — ասվում է դեսպանատան կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ բողոքի ցույցերը կարող են վերաճել բռնության և հանգեցնել ձերբակալությունների ու վնասվածքների։ Երկրում ուժեղացվում … Read more

Վաղը նախատեսված ԱՄՆ- Իրան բանակցությունները կարող են բախտորոշ լինել – Live News

Իրանի շուրջ և Իրանի հետ կապված իրադարձություններն արագորեն հաջորդում են մեկը մյուսին: Վաղը կարող է շատ վճռորոշ կամ նույնիսկ բախտորոշ օր լինել… Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը հնարավոր պայմանավորվածությունների շրջանակներում պատժամիջոցների չեղարկման պայման է առաջ քաշում, մինչդեռ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի նկատմամբ ուժային միջամտության տարբերակը: Ամերիկյան «Axios» պորտալը երեկ հայտնել … Read more

Օլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. AP – Live News

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելուց հետո կժամանի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը փոխնախագահ Վենսը կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում են նրա կինը՝ Ուշա Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Իտալիայում ԱՄՆ դեսպան Թիլման Ֆերտիտտան։ «Իտալիայից հետո Վենսը կուղևորվի Հայաստան … Read more

Այսօր Ալեն Սիմոնյանը ունենալո՞ւ է այնքան դուխ, որ ռուսների երեսին ճպացնի (տեսանյութ)

Հյուրը «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է:   Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ։  

Ձորաղբյուրի մանկապարտեզում երեխաները սոված են մնում (տեսանյութ)

Հյուրը «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է:   Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ։  

Շտապ․Սիլվա Համբարձումյանը մեշոկի մեջ լցրած 27 կգ դոլար տվել է պատահական ոստիկանի (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն է:   Հարցազրույցը դիտեք

ԱՄՆ-ը մտադիր է աշխատել Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ միջուկային զինանոցների կրճատման ուղղությամբ․ Վենս

Միացյալ Նահանգները աշխատանք կտանեն Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների հետ՝ աշխարհում միջուկային զենքի քանակը կրճատելու համար։ Այս մասին ամերիկացի լրագրող Մեգին Քելիին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պատրաստվում ենք աշխատել Չինաստանի, Ռուսաստանի և ցանկացած այլ երկրի հետ՝ աշխարհում միջուկային զենքի քանակը նվազեցնելու համար՝ անկախ նրանից՝ այդ պետությունը մեր բարեկամն է, … Read more

Լիլիթ Գալստյանը ԱՄՆ-ում կոչ է արել պահանջել Ադրբեջանից հայ գերիներին ազատ արձակել

ՀՅԴ Բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը անցած շաբաթ ԱՄՆ կատարած այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ։ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանը իր ամերիկացի գործընկերներին կոչ է արել պահանջել Ադրբեջանից Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումը։ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ հանդիպման ընթացքում Գալստյանը ընդգծել է … Read more