ԱՄՆ ռազմածովային ուժերի երրորդ հրթիռային էսկադրային ականակիրը մտել է Պարսից ծոց

Ամերիկյան երրորդ հրթիռային էսկադրային ականակիրը՝ ռազմածովային ուժերի «Ռաֆայել Պերալտա» նավը, Պարսից ծոցի ջրատարածք է մտել՝ անցնելով Հորմուզի նեղուցը: Այս մասին հաղորդում է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով պաշտոնատար անձանց։ Նրանց տվյալների համաձայն՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի բոլոր երեք նավերը, այդ թվում՝ «Թրաքսթըն» և «Մեյսոն» էսկադրային ականակիրները, ներկայում գտնվում են Հորմուզի նեղուցից դեպի արևմուտք ընկած շրջանում։ Պաշտոնյաների … Read more

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերն ու ուղղաթիռները ծովային շրջափակման սկզբից ի վեր կալանել են Իրանի հետ փոխկապակցված 38 առևտրային նավ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ապրիլի 27-ին հաղորդել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): «ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը շարունակում են իրանական նավահանգիստների շրջափակումը՝ խոչընդոտելով նավերի մուտքն ու ելքը։ Ամերիկյան ուժերը 38 նավի կարգադրել … Read more

Իրանի ռազմածովային ուժերը շարունակում են գործել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունում. Թեհրանում արձագանքել են Թրամփին

Իրանի ռազմածովային ուժերը շարունակում են գործել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունում՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին իրանական նավերի ոչնչացման մասին։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի բարձրաստիճան ռազմական խորհրդական Յահյա Ռահիմ Սաֆավին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։  Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ամերիկացի զինվորականներն արդեն խորտակել են Իրանի 46 ռազմական նավ։ … Read more

ԱՄՆ ռազմածովային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի նավթատար տանկերներին (տեսանյութ)

Քանի որ իրանական ռազմական նավերը, որոնք հնարավոր էր հարձակման թիրախ դարձնել, այլևս գրեթե չեն մնացել, այժմ ԱՄՆ ռազմածովային ուժերը հարվածներ են հասցնում նավթատար տանկերներին Իրանի հարավում՝ Բանդար Աբաս նավահանգստում։ Նպատակը Իրանի նավթի արտահանման ծավալները նվազագույնի հասցնելն է և դրանով փորձել երկրի ներսում իշխանությունների նկատմամբ նոր դժգոհություն ստեղծել: Կադրերում երևում են Իրանի հարավում գտնվող նավահանգստում ամերիկյան … Read more

ԱՄՆ ռազմածովային ուժերը խnցել են իրանական ԱԹՍ – Live News

ԱՄՆ ռազմածովային ուժերը խոցել են իրանական ԱԹՍ, որը մոտեցել էր USS Abraham Lincoln ավիակիրին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Ըստ աղբյուրի՝ իրանական Shahed-139 ԱԹՍ-ն խոցվել է ամերիկյան F-35 կործանիչի կողմից։

«Թրամփ դասի» գերթանկարժեք ռազմանավեր․ ԱՄՆ-ն ուժեղացնում է ռազմածովային ուժերը

ԱՄՆ ռազմածովային ուժերի «Թրամփ դասի» առաջին ռազմանավը կարող է արժենալ մինչև 22 միլիարդ դոլար: Այս մասին գրում է Bloomberg-ը։ Նշվում է, որ, ըստ նախնական հաշվարկների, ռազմանավերը կլինեն ԱՄՆ պատմության մեջ ամենաթանկ ռազմական նավերից։ Նավի նախնական արժեքի գնահատականը հինգշաբթի հրապարակել է Կոնգրեսի բյուջետային գրասենյակի ռազմածովային ուժերի վերլուծաբան Էրիկ Լաբսը։ Նրա խոսքով՝ մարտանավի համար կանխատեսված ամենացածր հնարավոր … Read more