Նախիջևանի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակումը Ադրբեջանի դեմ ուղղված ահաբեկչություն է․ Ալիևը՝ ԱԽ նիստին

Մենք չենք հանդուրժի այս ահաբեկչական գործողությունը և Ադրբեջանի դեմ ուղղված ագրեսիան։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին մարտի 5-ին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նշել է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են քաղաքացիական օբյեկտները։ «Մեր զինված ուժերին հանձնարարվել է պատրաստվել և իրականացնել արձագանքման միջոցառումներ»,- ասել է նա։

ԱՄՆ ռազմածովային ուժերը խnցել են իրանական ԱԹՍ – Live News

ԱՄՆ ռազմածովային ուժերը խոցել են իրանական ԱԹՍ, որը մոտեցել էր USS Abraham Lincoln ավիակիրին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Ըստ աղբյուրի՝ իրանական Shahed-139 ԱԹՍ-ն խոցվել է ամերիկյան F-35 կործանիչի կողմից։