Անհայտ անձիք հարձակվել են ընդդիմադիր պատգամավորների վրա. ԱԺ-ում իրավիճակը լարված է

ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորՔրիստինե Վարդանյանը քիչ առաջ ուղիղ եթերով հայտնեց, որ անհայտ անձիք, իբր ՔՊ-ական պատգամավորների օգնականներ, մտել են նիստերի դահլիճ և հարձակվել ընդդիմադիր պատգամավորների վրա: Նշենք, որ իրավիճակը լարվեց Արթուր Սարգսյանի ելույթից հետո: Նա նշեց, որ արդեն ամեն ինչ որոշված է, ամեն ինչ հստակ է, անձեռնմխելիությունից զրկելու , կալանավորման որոշումն էլ … Read more

Ինչի՞ց սկսեց ԱԺ-ում քшշքշոցը. Ո՞վ էր դահլիճում հայտնված տղամարդը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը եզրափակիչ ելույթից հետո փորձեց դուրս գալ ԱԺ դահլիճից, մինչև կալանավորումն իր ընտանիքի հետ անցկացնելու համար։ Այդ պահին ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի փոխանցմամբ, վազեց Արթուր Սարգսյանի հետևից՝ փորձելով մեջքից հարձակվել նրա վրա։ Ղալումյանի հետևից վազեցին նաև այլ պատգամավորներ։ Այդ պահին ԱԺ դահլիճ մուտք գործեցին մեծ թվով անվտանգության … Read more

Ժ նիստերի դահլիճում լարված իրավիճակ է․ Անվտանգության աշխատակիցները քաշքշում են պատգամավորներին

ԱԺ նիստերի դահլիճում լարված իրավիճակ է․ Անվտանգության աշխատակիցները քաշքշում են պատգամավորներին: «Եվ սա ընդամենը տեղի է ունենում նրա համար, որ Արթուր Սարգսյանը  իր ելույթից հետո որոշեց դուրս գալ նիստերի դահլիճից և գնալ իր ընտանիքի հետ անցկացնել ազատության մեջ վերջին ժամերը, ՔՊ-ական Վահե Ղալումյանը հետևից հարձակվեց նրա վրա»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Եկել եք, որոշել եք կալանավորեք, կալանավորեք, ձերը էտ ա՝ կալանավորելը, մարդուն ճնշելն ու վախեցնելը։ Մերը՝ պայքարելն է, թասիբն ու պատիվը»․ Արթուր Սարգսյան

ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է քննարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար միջնորդությունը։ Իր խոսքում Արթուր Սարգսյանն ասաց, որ իր համար ակնհայտ էր՝ նոյեմբերի 9-ից հետո Արցախից հետո մյուս թիրախը լինելու էր Սյունիքը։ «Եվ ես ստանձնեցի պարտավորություն՝ պայքարելու այս խայտառակ պարտվողական քաղաքականության դեմ։ Արցախյան երրորդ պատերազմի խայտառակ արդյունքներից, դիվանագիտական … Read more

Գլխավոր դատախազը նիստերին գալիս է ԱԺ նախագահի համար հատկացված դռնից և նույն դռնով էլ հեռանում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որ վերջին օրերին առավոտից երեկո ԱԺ-ում է՝ ընդդիմադիրներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություններ է ներկայացնում, աննախանձելի վիճակում է հայտնվել: Քաղաքական խայտառակ պատվերները կատարելու պատճառով ուղղակի երեսը չի բռնում «մարդամեջ» դուրս գալ` խուսափում է շփվել լրագրողների հետ, պատասխանել նրանց հարցերին։ Նա նիստերին գալիս է ԱԺ նախագահի համար հատկացված դռնից եւ … Read more

Ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ. մերն ուրիշ է… 6 (տեսագրություն)

Իշխանությունը զավթածներին ծառայող գործիքները բարբաջում են իշխանությունը զավթելու մասին   Սկիզբը՝ այստեղ Ըստ Հայաստանի քննչական կոմիտեի (ՔԿ) ս. թ. հունիսի 25- ի հաղորդագրության , «Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավար Վ. Գ- ի (Տավուշի թեմի նախկին առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի) գլխավորությամբ «Հանցավոր խմբի անդամները պլանավորել են «զուգահեռաբար միջոցներ ձեռնարկել առաջացած վիճակը (բնակչության շրջանում առաջացած անկառավարելի վիճակը.- … Read more

Սեյրան Օհանյանը և Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից

ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ զրկեց Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից։ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հրապարակեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները։ Սեյրան Օհանյանի վերաբերյալ միջնորդագիրը բավարարելու համար կողմ քվեարկել 59, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր, նույն վիճակագրությունն է նաև Արծվիկ Մինասյանի պարագայում։ Ըստ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրի՝ Սեյրան Օհանյանը կասկածվում է ՀՀ քրեական … Read more

ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ զրկեց Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից

ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ՝ կողմ – 59, դեմ – 0 ձայներով զրկեց Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագրեր էր ներկայացրել ԱԺ նախագահին՝ նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար:

Էդգար Ղազարյան. «ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի որեւէ տեղաշարժ չկա, ինչը շատ վատ է»

«ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիս ամսին հետաձգված քաղաքացիների ընդունելության շրջանակներում ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, «Արթուն ենք» շարժման գործիչ Էդգար Ղազարյանի ընդունելությունը կայացավ այսօր: Ընդունելությունից հետո Էդգար Ղազարյանն Aravot.am-ին ասաց. «Հանձնաժողովի կողմից ներկա էր «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Արմինե Խերանյանը: Ընդունելությանը ներկայացրած իմ միակ հարցը վերաբերում … Read more

«Կան նաև այլ անձինք, որոնց վերաբերյալ կատարվում են ստուգողական և քննչական գործողություններ». Վարդապետյանը՝ Դանիելյանին և Սաղաթելյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին

Ի՞նչ է լինելու ահաբեկչական ակտի կազմակերպման մասին խոսակցություններին մասնակցած այլ անձանց հետ՝ Իշխան Սաղաթելյան, Գառնիկ Դանիելյան և այլն։ Այս մասին ԱԺ-ում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու և կալանավորելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը քննարկելիս, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Վարդապետյանի խոսքով՝ կան նաև այլ անձինք, որոնց վերաբերյալ կատարվում են ստուգողական … Read more