«Իմ սարկազմը ագրեսիայից խուսափելու լավագույն ձևն է»․ Վահան Հովհաննիսյանն այսօր կդառնար 70 տարեկան

16 Օգոստոսի, 2026 Այսօր քաղաքական և պետական գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ Վահան Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձն է․ նա կդառնար 70 տարեկան․ -Եթե չլիներ Ղարաբաղյան շարժումը, ես չէի պատրաստվում խառնվել քաղաքականությանը եւ կուսակցական կյանքին: Իմ գործը գիտությունն էր: Սակայն, 1988 թ. հայ ժողովուրդը որոշեց, որ բարձր ատյաններ դիմելու միջոցով կարող է հասնել պատմական արդարության: Ես հասկանում էի, … Read more

Այց Եռաբլուր` հայրենիքում Դաշնակցության վերընձյուղման 36-ամյակի առթիվ

36 տարի առաջ, այս օրը, 1990 թ․ օգոստոսի 8-ին Հայ Յեղափոխական Դաշնակցությունն հայտարարեց Հայաստան իր ՎԵՐԱԴԱՐՁ-ի մասին։ Դաշնակցությունն իր կազմակերպական ներկայությունն էր վերահաստատում Հայրենիքում, որի զորացմանն ու պետականության վերակերտմանը նվիրվել էր անմնացորդ և անսակարկ։ 1988-ի ազգային-ազատագրական պայքարը նոր հանգրվան էր Դաշնակցության համար։ Դաշնակցությունը՝ «Դեպի Երկիր» կարգախոսով որդեգրեց իր նոր երթը՝ վերադառնալով Հայրենիք և մասնակիցն ու … Read more

Հայ Դատի հանձնախումբը խստագույնս դատապարտում է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած վերջին հարձակումը

Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը խստագույնս դատապարտում է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած վերջին հարձակումը, որի ընթացքում վեց կրոնավոր իսրայելցի հրեաներ թքել են Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարի  Սուրբ մուտքի վրա և քարեր են նետել հայ բնակիչների տների ուղղությամբ։ Այս ծանր միջադեպը միանում է Երուսաղեմի հայ համայնքի դեմ ուղղված ոտնձգությունների, ահաբեկման և բռնարարքների շարունակական շարքին։ Այսպիսի կրկնվող … Read more

Բյուրականում ընթանում է ՀամաՀՄԸՄ-ական 13-րդ բանակումը. լուսանկարներ

Հուլիսի 24-ին Բյուրականի «Գառնիկ Մկրտչյան» սկաուտական բանակավայրում մեկնարկեց համաՀՄԸՄ-ական 13-րդ բանակումը՝ ՀՄԸՄ-ի 26 շրջաններից և Իրանի սկաուտական 4 միություններից ժամանած 900 բանակողների մասնակցությամբ։ Բանակումը կրում է «Արարատի համար՝ կանգուն» նշանաբանը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին պաշտոնական հյուրեր, ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության ներկա և նախկին անդամներ, ինչպես նաև հյուրընկալ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի վարչության անդամներ։ Հյուրերի թվում էին Ամենայն հայոց … Read more

ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին

Լեգիտիմության ճգնաժամի մեջ հայտնված ՀՀ գործող իշխանությունը նոր մակարդակի է հասցրել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրավական ամենաթողությունը՝ իրավապահ համակարգն անխնա օգտագործելով իր նպատակադրումներում: Չբավարարվելով ոչ օրինական գաղտնալսումներով, ձերբակալություններով, կալանավորումներով և ապօրինի բազմաթիվ քրեական հետապնդումներով, կամակատար քննչական մարմիններն անցել են ընդդիմադիր կուսակցություններին նվիրատվություն կատարած անձանց հետապնդումների: Մասնավորապես, արդեն տևական ժամանակ է, որ քննչական մարմինը ըստ էության ապօրինաբար … Read more

Իսրայելի կոսղմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը չի ազատում նրան Արցախում հայության դեմ հանցագործությունների մեղսակցությունից

«Եթե Իսրայելի այս նախաձեռնությունը հասնի իր տրամաբանական եզրահանգմանը, և Իսրայելի խորհրդարանը նույնպես հաստատի Հայոց Ցեղասպանության ճանաչումը որպես պետական դիրքորոշում, մենք կողջունենք այդ կեցվածքը»,-նշում է Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդ՝ անդրադառնալով Իսրայելի կառավարության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունմանը։ Հայ դատի կեդրոնական խորհուրդն ընդգծել է, որ միաժամանակ նման ճանաչումը Իսրայելին չի տալիս անձռնմխելիություն պատմական ճշմարտություններից, այդ … Read more

Խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և կուսակցականների բնակարանները․ Իշխան Սաղաթելյան

Հայաստան դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է, որ այս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և կուսակցականների բնակարանները: Գործող վարչախմբի գործողությունները, հատկապես վերջին օրերին ընդդիմադիր շտաբերի բնականոն գործունեությունը խաթարելու ապօրինի փորձերը, վարչախմբի հուսահատ քայլեր են՝ ընտրողների կամքի և ընտրությունների արդյունքների վրա ազդելու: Ուստի կոչ ենք անում մեր բոլոր թիմակիցներին՝ անկախ ամեն ինչից շարունակել անխափան իրականացնել … Read more

Ուստի՛, ժամն է սթափվելու, համախմբվելու և համազգային դիմադրությամբ տեր կանգնելու մեր արժեքներին․ ՀՅԴ

Սիրելի՛ հայրենակիցներ, 1918 թվականի Մայիսի 28-ը հայոց պատմության բեկումնային կետն է։ Հենց Մայիսի 28-ին ցեղասպանությունից մազապուրծ եղած ժողովուրդը մահվան դատավճիռը փոխարինեց պետականության ստեղծմամբ։ Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում մենք ապացուցեցինք՝ աշխարհում չկա այնպիսի զենք, որն ի զորու լինի հաղթել սեփական հողում ապրելու կամքին։ Հավատարիմ իր առաքելությանը՝ ծանրագույն պայմաններում պետականաշինության գերմարդկային առաքելությունը ստանձնեց Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: … Read more

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Բողոքի ակցիա՝ ԵՄ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց

  ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը ԵՄ-ի հայաստանյան պատվիրակության գրասենյակի դիմաց իրականացնում են բողոքի ակցիա` ԵՄ-ի երկակի ստանդարտների և իրենց առաքելությունները անբարեխղճորեն կատարելու առթիվ: Ակցիան առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է, որ Հայաստանի իշխանությունները երաշխավորեն ընդդիմության իրավունքների լիարժեք հարգումը, դատական անկախությունը և խոսքի ազատությունը, ինչպես նաև պահանջվում է արդարություն արցախահայության և հայ գերիների համար: ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված՝ «Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը աջակցելու մասին բանաձևը»։ Այս … Read more