Անհայտ անձիք հարձակվել են ընդդիմադիր պատգամավորների վրա. ԱԺ-ում իրավիճակը լարված է

ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Քրիստինե Վարդանյանը քիչ առաջ ուղիղ եթերով հայտնեց, որ անհայտ անձիք, իբր ՔՊ-ական պատգամավորների օգնականներ, մտել են նիստերի դահլիճ և հարձակվել ընդդիմադիր պատգամավորների վրա:

Նշենք, որ իրավիճակը լարվեց Արթուր Սարգսյանի ելույթից հետո:

Նա նշեց, որ արդեն ամեն ինչ որոշված է, ամեն ինչ հստակ է, անձեռնմխելիությունից զրկելու , կալանավորման որոշումն էլ կա:

«Ես այս թանկ ժամանակը, որ պետք է անցկացնեմ այստեղ, որոշել եմ գնամ, իմ անչափահաս 4 երեխաների, տիկնոջ հետ գնամ եկեղեցի, մոմ վառեմ ու գնամ քննչական։ Ցտեսություն։

Գնացինք ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ»,- հայտարարեց Սարգսյանը։

Leave a Comment