Միասնական աղոթք Հաղարծին վանական համալիրում – Live News

Մարտի 25-ին Տավուշի թեմի հոգևոր դասը միասնական աղոթքի էր Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի Հաղարծին վանական համալիրում։ Հավարտ Արևագալի ժամերգության՝ Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանը հավատավոր ժողովրդին ներկայացրեց գալիք Ծաղկազարդի տոնի Սուրբգրային իրողությունը՝ Տիրոջ հաղթական մուտքը Երուսաղեմ, նաև՝ առավել քան կարևորեց Ծաղկազարդին հաջորդող Ավագ շաբաթի նշանակությունը, որն ամբողջապես կապված է մեր Տիրոջ՝ … Read more

Որպեսզի մեր հավատացյալների համար լռությունս գայթակղության պատճառ չդառնա․ Տեր Արտակ քահանա

«Բարի մարդն իր սրտի գանձից բարիք է հանում, իսկ չար մարդն իր սրտի չար գանձից՝ չարիք։ Ասում եմ ձեզ․ դատաստանի օրը մարդ իր բոլոր դատարկ խոսքերի համար հաշիվ պիտի տա, որովհետև քո խոսքերով պիտի դատապարտենք քեզ՝ կամ քեզ արդարացնելու, կամ դատապարտելու համար» (Մատթ․ 12․35-37)։ Այսօր համացանցում կարդացի մի ցավալի գրառում, որին սկզբում չցանկացա անդրադառնալ, սակայն … Read more

Սիրելի Սրբազանը պահեցողության շրջանն անցկացնում է Տավուշի թեմից հեռու՝ ԱԱԾ մեկուսարանում. պատգամավոր

«Շուրջ 9 ամիս է, ինչ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը անազատության մեջ է։ Սիրելի Սրբազանը պահեցողության շրջանն անցկացնում է Տավուշի թեմից հեռու՝ ԱԱԾ մեկուսարանում, հանապազօրյա աղոթքների և Սուրբ Գրքի ընթերցանությամբ»,-գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Հերթական տեսակցության ժամանակ համոզվեցի, որ թեև Բագրատ Սրբազանը ֆիզիկապես մենակ է մնացել, բայց միայնակ չէ՝ մշտապես զգալով մեր հայրենակիցների սերն … Read more

Բարեշնորհ Ջանիկ սարկավագ Բաղդասարյանը ծառայության է կոչվել Տավուշի թեմ – Live News

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ՝ Բարեշնորհ Ջանիկ սարկավագ Բաղդասարյանը ծառայության է կոչվել Տավուշի թեմ՝ Մակարավանքում, ընդ իշխանությամբ Առաջնորդական տեղապահի։ Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի թիվ 14 հրամանով Բարեշնորհ Ջանիկ սարկավագ Բաղդասարյանը նշանակվել է Իջևանի տարածաշրջանի Մակարավանք վանական համալիրի, ինչպես նաև համատեղությամբ՝ Խաշթառակ գյուղի Սուրբ Դավիթ … Read more

Իբրև անառակ որդի վերադառնալու համար շատ կարևոր է սրտանց զղջալը, ապաշխարելը. Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ

Փետրվարի 25-ին Տավուշի թեմի հոգևոր դասը միասնական աղոթքի էր Բերդ համայնքի Նոր Վարագավանք վանական համալիրում։ Հավարտ Արևագալի ժամերգության Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանը հավատացյալներին ներկայացրեց գալիք Անառակի կիրակիի Սուրբգրային պատմությունը, հիշատակեց Անառակ որդու վերադարձը և իր խոսքում ընդգծեց, որ «իբրև անառակ որդի վերադառնալու համար շատ կարևոր է սրտանց զղջալը, ապաշխարելը և … Read more

Շարունակելու ենք մեր հոգևոր ծառայությունը նույն նվիրումով, հավատարիմ Եկեղեցու Սրբազան ավանդությանը․ Տավուշի թեմ

Տավուշի թեմը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է . Հունվարի 10-ին Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցավ քահանայից 2026թ․-ի անդրանիկ ժողովը։ Ի թիվս քննարկված մի շարք հարցերի՝ Տավուշի թեմի հոգևորականաց դասը անդրադարձավ վերջին օրերի ցավալի և տխրահռչակ հայտարարություններին, որոնց հեղինակը հանդիսացող գրեթե երկու տասնյակ քահանաներ իրենց դուրս դրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կանոնական և նվիրապետական ընթացքից։Տավուշի … Read more