Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Իրանում ցուցարարներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է օգնել Իրանում բողոքի ցույցեր անցկացնողներին։ «Օգնությունը ճանապարհին է»,-գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։ Ամերիկացի առաջնորդը չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի։

Ախուրիկ գյուղում տեղյակ չեն ՌԴ սահմանապահներին Թուրքիայի հետ սահմանից հեռացնելու մասին

https://arm.sputniknews.ru/20260113/akhurik-gjughum-teghjak-chen-rd-sahmanapahnerin-turqiaji-het-sahmanic-heracnelu-masin-97710155.html Ախուրիկ գյուղում տեղյակ չեն ՌԴ սահմանապահներին Թուրքիայի հետ սահմանից հեռացնելու մասին Ախուրիկ գյուղում տեղյակ չեն ՌԴ սահմանապահներին Թուրքիայի հետ սահմանից հեռացնելու մասին Sputnik Արմենիա ԶԼՄ-ները, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, տեղեկություն էին տարածել, թե ռուս սահմանապահներին դուրս են բերում «Ախուրիկ» ուղեկալից։ 13.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-13T19:38+0400 2026-01-13T19:38+0400 2026-01-13T19:39+0400 թուրքիա սահման ռուս սահմանապահ https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0d/97709530_0:120:1280:840_1920x0_80_0_0_f0e7eaf9bae49d10e4ec0d4b2f23bfe4.jpg.webp ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – … Read more

Սրբուհի Գալյանին ներկայացվել է Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության 2025 թ. կատարողականը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին է ներկայացվել նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության 2025 թվականի աշխատանքների կատարողականը, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության շրջանակներում իրականացված օրենսդրական, կարողությունների զարգացման և իրազեկման. միջազգային պայմանագրերի փորձաքննության, նախարարության իրավասության ոլորտներում միջազգային փաստաթղթերի ներպետական ընթացակարգերի ապահովման. Հայաստանի Հանրապետության վերաբերյալ միջազգային զեկույցների արձագանքման. … Read more

Ձնագնդի վեճը Գյումրիում ավարտվել է դանակահարությամբ․ կա վիրավոր պատանի • Tribune.am

Հունվարի 9-ի ուշ երեկոյան «Գյումրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց հաղորդում, որ Գյումրիի Տիգրան Մեծի պողոտայից բուժօգնության է տեղափոխվել մի պատանի՝ ազդրի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Համայնքային ոստիկանության Մուշի բաժնից մեկնած օպերատիվ խումբն արագ պարզեց, որ 17-ամյա պատանուն դանակահարել են։ Ամենատարօրինակը դանակահարությանը նախորդած վեճի պատճառն էր։ … Read more

ՀԱՊԿ քարտուղարությունում նիստ է գումարվել, ինչ ծրագրեր են քննարկվել

13 Հունվար, 2026 19:20 Հասարակություն ՀԱՊԿ քարտուղարությունում կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի ընթացիկ տարվա առաջին նիստը Ռոտացիայի կարգի համաձայն՝ 2026 թվականի Մշտական խորհրդի նախագահ է դարձել ՀԱՊԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Նիստին մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը: Նա ուշադրություն է հրավիրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի Նոյեմբերյան (2025թ.) նստաշրջանի որոշումների իրագործման միջոցառումների ծրագրի համաձայնեցման ավարտի և Ռուսաստանի Դաշնության նախագահության շրջանում ՀԱՊԿ գործունեության գերակա ուղղությունների իրականացման անհրաժեշտության վրա՝ այն հետագայում … Read more

Ունենալ պաշտպանունակություն, որը ոչ մեկի տարածքային ամբողջականությանը չի սպառնում․ նախարարը ամփոփել է 2025-ը

Պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումից, բանակում գրանցված մահերի պատճառներից ու զինվորական  նոր համազգեստից մինչև խաղաղության հաստատելու ճանապարհին զինված ուժերի դերակատարում․ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ամփոփել է 2025-ը՝ տարին «գերարդյունավետ» բնորոշելով։ Նախարարի գնահատմամբ՝ զինծառայության ժամկետը կրաճատելու որոշումը ոչ միայն նախորդ տարվա, այլև նախորդ երեք տասնամյակների ամենակարևոր որոշումներից մեկն է։ Պապիկյանը խոսել է նաև կառավարության՝ բանակի կերպափոխման հայեցակարգից, … Read more

Էլինա Ավանեսյանը 149-րդն է․ WTA

Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նահանջել է 25 աստիճան և 149–րդն է։ Առողջական խնդիրների պատճառով հայ թենիսիստուհին չի մասնակցում մրցաշարերի։ Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է։ 1 (1). Արինա Սաբալենկա (Բելառուս) – 10 990 միավոր 2 (2). Իզա Շվյոնտեկ (Լեհաստան) – 8328 3 (4). Կորի Գաուֆ (ԱՄՆ) … Read more

Նոր, բարձր պաշտոն Փարաքարի համայնքապետի սպանությունից հետո պաշտոնանկ արված ոստիկանապետին

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո ՆԳՆ քրեական ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից հեռացված գնդապետ Արթուր Բդոյանին նոր պաշտոնի են նշանակել ոստիկանության համակարգում։ Նա նշանակվել է ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում՝ որպես պետի տեղակալ, զբաղվելու է հանցագործությունների բնույթի վերլուծությամբ։ Նշենք, որ վերջերս նրա անունը շրջանառվում էր Շիրակի մարզպետի հավանական թեկնածուների շարքում, … Read more