Մասիսի համայնքային ոստիկանները 43-ամյա տղամարդու մոտ թմրամիջոց են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում փետրվարի 4-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Մասիս քաղաքի 43-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 43-ամյա տղամարդը Մասիս-Նորամարգ ճանապարհին հայտնաբերվել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 138 գրամ զանգված։ Կազմված փաստաթղթերը … Read more

Բռնության որևէ դրսևորում անընդունելի է․ ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի դեպքով դիմել ենք դատախազություն. ՄԻՊ

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացնում են, որ փետրվարի 3-ին լրագրողի կողմից տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հաձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն:   «Քրեական վարույթ նախաձեռնելու և անձի արարքին քրեաիրավական գնահատական տալու նպատակով նույն օրը համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն:   Մարդու … Read more

Մինչև ապրիլի 1-ը հարցը լուծած կլինենք. ԱՍՀ նախարարը՝ տեղաշարժվելու խնդիր ունեցող թոշակառուներին քարտ առաքելու մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կաջակցի այն թոշակառուներին, որոնք հենաշարժական, առողջական կամ այլ օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում այցելել բանկ նոր քարտ ստանալու կամ կենսաթոշակի համար տարեկան հաստատումը անցնելու համար։ «Մենք ունենք քաղաքացիներ, որոնք չեն կարողանում տեղաշարժվել տարբեր պատճառներով՝ հիմնականում առողջական: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք այդ քաղաքացիների հարցը լուծելու ենք, իրենք անհանգստանալու խնդիր … Read more

ՊԵԿ նախագահը և Շվեդիայի հարկային գործակալության ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ուղղությունները

Մեկնարկում ենք նոր պատմական համագործակցություն աշխարհի առաջատար հարկային կառույցներից մեկի հետ: Այդ մասին ասված է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի Ֆեյսբուքի էջում:   «Այսօր հյուրընկալել եմ Շվեդիայի հարկային գործակալության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը քննարկել ենք հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ երկկողմ համագործակցության հնարավորությունները։ Կարևորել եմ Շվեդիայի հարկային գործակալության նախաձեռնությունն ու պատրաստակամությունը՝ համագործակցությունը կառուցելու և խորացնելու … Read more

Գավառի մանկատան նախկին տնօրենը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ. նրա վերաբերյալ քրվարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց միջոցով 2013-2021 թվականների ընթացքում ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպությանն արտոնություններ և առավելություններ տրամադրելու հետ: … Read more

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին. նրա մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Հունվարի 31-ի գիշերը՝ ժամը 1:15-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Ոստան գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի մոտ կայանված իր «Կիա» մակնիշի մեքենան: Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ Ուրցաձոր գյուղի բնակչի մեքենան գողացել են՝ օգտվելով շարժիչը գործարկված և դռները բաց լինելու հանգամանքից: … Read more

2025-ին պետության (համայնքի) սեփականության իրավունքն է վերականգնվել և փաստացի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 66 մլրդ 934 մլն դրամ կադաստրային արժեքով գույք. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակներում ներկայացված հայցերով կայացված վճիռներով, կնքված հաշտության համաձայնություններով և դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում, 2025 թվականին պետության (համայնքի) սեփականության իրավունքն է վերականգնվել, ինչպես նաև պետության (համայնքի) փաստացի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 176 միլիոն 868 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 … Read more

Արմաշ գյուղի բնակչի տանը ապօրինի հրազեն են հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները փետրվարի 2-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմաշ գյուղի 50-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։   Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 50-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է ապօրինի պահվող երկփողանի ողորկափող հրացան:   Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական … Read more

Հունվարին ապահովել ենք 251 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչը 2025-ի հունվարի համեմատ ավելի է 18.1 միլիարդով. ՊԵԿ նախագահ

Տարին սկսում ենք լավ արդյունքներով՝ 2026 թվականի հունվարին հարկ վճարողների հետ համատեղ ապահովել ենք 251 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչը 2025 թ. հունվարի համեմատ ավելի է 18.1 մլրդ դրամով կամ շուրջ 8 %֊ով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:   «Միաժամանակ, նույն ամսում հարկ վճարողներին վերադարձվել … Read more

Դպրաբակի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ. պետությանը պատճառված շուրջ 6 միլիոն դրամի վնասը վերականգնվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը պաշտոնեական դիրքն օգտագործելով, խմբի կազմում, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրն ու պատկանելությունը թաքցնելու եղանակով օրինականացրել է այն: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս, 2013 … Read more