
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին է ներկայացվել նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության 2025 թվականի աշխատանքների կատարողականը, այդ թվում՝
-
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության շրջանակներում իրականացված օրենսդրական, կարողությունների զարգացման և իրազեկման. -
միջազգային պայմանագրերի փորձաքննության, նախարարության իրավասության ոլորտներում միջազգային փաստաթղթերի ներպետական ընթացակարգերի ապահովման. -
Հայաստանի Հանրապետության վերաբերյալ միջազգային զեկույցների արձագանքման. -
միջազգային համագործակցության քարտեզագրման, միջազգային միջոցառումների և այցերի կազմակերպման. -
Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության ապահովման. -
ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում համագործակցության աշխատանքները:
Եվրոպական միության հետ համագործակցության ամրապնդման համատեքստում կարևորվել են՝
-
ԵՄ՝ արդարադատության ոլորտի բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում ամբողջական կատարողականի ապահովումը. -
ՀԸԳՀ իրականացման նոր ճանապարհային քարտեզի մշակումը, ինչպես նաև ՀԸԳՀ մարմինների և այլ ձևաչափերով Եվրոպական միության հետ համագործակցության ապահովումը. -
Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը:
Հանդիպման ընթացքում նախանշվել են նաև 2026 թվականի առաջնահերթությունները.
-
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ռազմավարական նոր փաստաթղթի առկայություն. -
ոլորտային, այդ թվում՝ խտրականության դեմ պայքարի շրջանակներում հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված արշավի իրականացում. -
Միջազգային գործընկերների հետ համագործակցության նոր ծրագրերի իրականացում, միջազգային բնույթի լայնածավալ միջոցառումների կազմակերպում. -
Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացում, այդ թվում՝ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացում և օրենսդրության մոտարկում:
Նախարարի կողմից տրվել են հանձնարարականներ՝ նշյալ ոլորտներում աշխատանքների շարունակականությունը ապահովելու և միջազգային գործընկերների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։
Դիտումների քանակ1