Հայաստանն ընտրություններից հետո. պատերազմ ու քաոս

Դատելով ներկա պահին հայաստանյան քաղաքական լանդշաֆտի կառուցվածքից, Նիկոլի հաղթանակը 2026թ․ ընտրություններում անկասելի է թվում։ Նա է թելադրում քաղաքական օրակարգը․ ձերբակալում ու ծեծում է ընդդիմախոսներին, ջրում է արցախյան դավաճանությունը, փակում է լրատվամիջոցներ, փլուզում է եկեղեցին, քանդում է բանակը, երկպառակություն է սերմանում հասարակության մեջ։ Այս ամենին ընդդիմությունը պատասխանում է լոկ ֆեյսբուքյան գրառումներով, լավագույն դեպքում՝ հարցազրույցներով, եւ մինչեւ … Read more

Ուկրաինան Նիկոլին դարձրեց հաղթաթուղթ

Ժամանակ առ ժամանակ Հայաստանում ակտիվանում է դեբատը, թե ով է «քըխ» եւ ով «պուպուշ»՝ Ռուսաստանը, թե՞ Արեւմուտքը։ Դեբատի էլեմենտները հետեւյալն են․ ո՞վ բերեց Նիկոլին, ո՞վ հանձնեց Արցախը, ո՞վ է պահում Նիկոլին եւ, ի վերջո՝ ո՞վ կհանի Նիկոլին։ Իրականում այստեղ գուշակությունների կամ լավ ու վատ քեռիների որոնումների կարիք չկա, Նիկոլն ընդամենը պարզ աշխարհաքաղաքական հաշվարկի արդյունք է։ … Read more

Արցախյան «բացահայտումների» պահը ճիշտ է ընտրված. Աղասի Ենոքյան

Արցախը թշնամուն հանձնելը Նիկոլի հակազգային քաղաքականության ամենաակնհայտ փաստն է, նրա դավաճանության ամենաառարկայական ապացույցը։ Ընտրություններից առաջ այս խաղաթուղթը ընդդիմության ձեռքից վերցնելու նպատակով Նիկոլը վերջապես հրապարակեց ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ իրեն 2019թ․ ԵԱՀԿ համանախագահների կողմից ներկայացված փաստաթուղթը։ Դրան զուգահեռ հրապարակվել են մի շարք այլ փաստաթղթեր, նամակներ, «Հայկական ժամանակի» հոդվածներ, մեթոդական ցուցումներ, սղագրություններ՝ մի անհասկանալի բույլ։ Դրանց բովանդակությանը շատերն … Read more

Քանդեմ եկեղեցին, սարքեմ Զանգեզուրի միջանցքը

Հայ առաքելական եկեղեցու վրա Նիկոլի ներկա հարձակման նպատակը եկեղեցին իրեն ենթարկելն ու հասարակության մեջ նոր երկպառակություն սերմանելն է․ այս պնդման հետ բոլորը համաձայն են։ Սակայն այս հարձակումներն ակնհայտորեն ունեն նաեւ մի երկրորդ նպատակ, որը Հայաստանի համար պակաս վտանգավոր չէ: Այս ընթացքում, երբ մամուլը, քաղաքական ուժերն ու վերլուծաբանները լծված են Սուրբ Էջմիածնի նկատմամբ Նիկոլի հարձակումներին դիմագրավելու … Read more