Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող

28 Հուլիսի 2026, 22:38 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ահազանգում է․ «Քիչ առաջ ահազանգ ստացա, որ դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող Ա․Հ-ն։ Նրա վիճակն այնքան ծանր է եղել, որ ստիպված են եղել տեղափոխել Կանազի հոսպիտալ։ Մայրը որդուն տեսել է անճանաչելի վիճակում, դեմքը դեֆորմացված, հալուցինացիաների մեջ։ Զինվորը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, հոգեկան առողջական … Read more

Բա ութ տարի ինչ էիր անում կամ հենց հիմա ինչ ես անում – Live News

Բերման են ենթարկվել Ուժեղ Հայաստանից բազմաթիվ անձինք և այդ անձինք զրկվել են պաշտպանության իրավունքից։ Փաստաբաններին առավոտից թույլ չեն տալիս մուտք գործել հակակոռուպցիոն կոմիտե և իրականացնել իրենց վստահորդների պաշտպանությունը։ Փաստաբանները չգիտեն նաև, թե ում՝ ուր են տարել, նրանց տեղեկություններ չեն հայտնում։ Երեկ Փաշինյանը խիստ դժգոհում էր արդարադատության ոլորտից, ասում էր «մեզ պետք է վիրահատական ճանապարհով լուծել … Read more

Չեն խոսում, թե ինչու խաղաղություն չկա բանակի ներսում, թե ինչու են մեր զինվորները մեկը մյուսին uպանnւմ

Ամբողջ օրը թմբկահարում են չեղած խաղաղությունից կամ սահմանում զոհեր չունենալու իրողությունից, իսկ թե ինչ է կատարվում բանակի ներսում չեն խոսում։ Չեն խոսում, թե ինչու խաղաղություն չկա բանակի ներսում, թե ինչու են մեր զինվորները մեկը մյուսին սպանում։ Մահվան այս դեպքերը վկայում են, թե ինչպիսի մթնոլորտ է բանակում, ինչպիսին է վերահսկողությունը և պատասխանատվությունը զինվորի կյանքի նկատմամբ։ Ոչ … Read more

Զինծառայողներին զրկում են հոգևոր կարիքներից՝ զուտ իրենց քաղաքական շահերից ու նկատառումներից ելնելով ու վերջնականապես բարոյազրկելով բանակը․ Ժաննա Ալեքսանյան

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը Զինծառայողը հոգևոր կյանքի, հոգևոր ուժի կարիք ունի, այդպես է փակ համակարգերում, ազատազրկման վայրերում, բայց բանակում առավելապես, որտեղ տարբեր վտանգներ են կախված զինծառայողի գլխին՝ պատերազմից մինչև խաղաղ պայմաններ։ Պատերազմում հերոսաբար զոհված Տիգրան Ավետիսյանը 13 օր խաչքարը մեջքին մարտի դաշտում է եղել՝ ապավինելով խաչի զորությանն ու պաշտպանությանը։ … Read more

Թոշակառուների նկատմամբ ծաղր էր հենց 3 միլիոն դրամ պարգևավճարը պատգամավորներին. Ժաննա Ալեքսանյան

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը Եթե թոշակները 20 հազարով էլ բարձրացնենք, միևնույնն է՝ խնդիրները չեն պակասելու, ինչո՞ւ բարձրացնենք. այսօր ասել է վարչապետը։ Կարծես մարդկանց մասին չի խոսում, կարծես այդ մարդիկ գոյություն չունեն, չկան։ Հատկապես անտանելի էին կենցաղային էժանագին բացատրությունները։ Ուզում էր ասել՝ դուք ում եք պետք, վատ ապրում եք ու … Read more