Գևորգ սրբազանը Արշակ սրբազանից բամբասելու փոխարեն ճիշտ կաներ ձայնագրությունը տար փորձաքննության

The post Գևորգ սրբազանը Արշակ սրբազանից բամբասելու փոխարեն ճիշտ կաներ ձայնագրությունը տար փորձաքննության appeared first on Tribune.am.

Այո՛, մեր Մայր Եկեղեցին ուղղափառ է, մի բանից որ գլուխ չեք հանում՝ մի՛ խոսեք. Ռուբեն Մելիքյանը՝ Վահագն Ալեքսանյանին

Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը, արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ Արման Սարոյանի (նախկինում՝ Գևորգ Սրբազան) խոսքերի հիման վրա Վեհափառին ուղղված մեղադրանքներին, գրում է. «քպ-ական մի մեծավոր ուսապարկ վիրավորանքի, զրպարտության ու լուտանքի հերթական չափաբաժինն է թափել Վեհափառ Հայրապետի վրա՝ նրան մեղադրելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իբր «անվանափոխելու» մտադրության մեջ։ Իբր թեմերից մեկի անվանման մեջ Վեհափառն ավելացրել է … Read more

Կարգալույծ հռչակված Գևորգ սրբազանի՝ Արման Սարոյանի եղբոր դստերը հեռացրել են դպրոցից` փաստաթղթերը կեղծելու համար

ՌԴ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվանից Aravot.am-ին որոշ մանրամասներ են հայտնել կարգալույծ հռչակված Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ սրբազանի՝ Արման Սարոյանի եղբոր 10-ամյա դստերը Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցու դպրոցից հեռացնելու վերաբերյալ։ «Միջնակարգ կրթություն ապահովող Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանի տնօրեն Կարինե Սերոպյանը 2026 թվականի հունվարի 29-ին ստորագրել է երեխայի իրավունքների պաշտպանության նպատակով … Read more

Փաստորեն, Գևորգ սրբազանը բոլոր շանսերն ունի այս իշխանության սրտի կաթողիկոսը դառնալու համար. Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Գևորգ սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ․ Ուրեմն Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Հանրայինի եթերում, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, հայտարարել է, թե իբր բազմաթիվ հոգևորականներին հայտնի է, որ 2018 թվականի հայտնի հակաեկեղեցական ակցիայի ընթացքում Արշակ սրբազանն է կազմակերպել այդ ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոցի տեղադրումը նպատակ ունենալով վարկաբեկել այդ շարժումն ու դրա … Read more

Բայց սովորական մարդկային մտածողության ու տղամարդկությա՞ն հետ ինչի խզեցիր հարաբերություններդ․ Իրավապաշտպանը՝ Գեւորգ սրբազանին

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում  գրում է․ «Գեւորգ սրբազան, այն հանգամանքը, որ հոգեւորի հետ առնչությունդ կորցրել ես՝ համոզվել ենք տեւական ժամանակ: Բայց սովորական մարդկային մտածողության ու տղամարդկությա՞ն հետ ինչի խզեցիր հարաբերություններդ: Արշակ սրբազանը նաեւ քո «կամավոր» ընտրության հետեւանքով այժմ գտնվում է բանտում, որտեղ գտնվելու ամբողջ ընթացքում նրան արգելված է օգտվել ինտերնետից, հաղորդակցվել այլ անձանց հետ … Read more

Նիկոլի դատավորը կբավարարի՞ կաթողիկոսին դատարանով հեռացնելու հայցը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը իրավաբան Էմիլ Մարկոսյանն է։ Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Քպ-ն վա բանկ է գնում (տեսանյութ) – Live News

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Ազգային» ՀԿ նախագահ, պատմաբան Բագրատ Մովսեսյանն է։ Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Դատարանը ժամանակավորապես է վերականգնել Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում, մինչդեռ Վեհափառը Գևորգ Սրբազանին ազատելու որոշում էր կայացրել

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը «Առաջին լրատվական»-ին հայտնել է, որ դատարանը, բավարարելով հայցադիմումին կից միջնորդությունը, կիրառել է հայցի ապահովման միջոց և նրան ժամանակավորապես վերականգնել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Մինչդեռ, նշենք, որ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցադիմում ներկայացվել է «Արման Վոլորդյայի Սարոյան» անունից, և դատարանը, փաստորեն, նրան է վերականգնել թեմի … Read more

Տիրադավները ոչ թե ապուշ են, այլ գիտակցված դավաճաններ (տեսանյութ) – Live News

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տնտեսագիտության դոկտոր, դոցենտ, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ Հարցազրույցը՝ տեսանյութում

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը իրականությանը չհամապատասխանող պնդում է կատարել – Live News

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «2025 թվականի դեկտեմբերի 19-ին «Civic.am» լրատվական կայքում հրապարակվել է «Եկեղեցին դարձել էր գործիք. այն, ինչ տեսա՝ ինձ այլընտրանք չէր թողնում. Գևորգ սրբազան» վերտառությամբ հարցազրույց, որի տեսագրության 03։45-03։55 րոպեների ընթացքում Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայտնում է, թե Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսաձայնագրության վերաբերյալ կատարվել և իրենց է ներկայացվել երկրորդ փորձաքննության եզրակացությունը։ Սրբազանն … Read more