Հայազգի մեկենասը 6-7 տարեկանից է Կոմիտաս լսում և այսօր իրականացնում երազանքը, հրատարակելով իր «Կոմիտասը», նվիրելով այս գիրքը Վարդապետի հիշատակին ու վաստակին

Ծնունդով Սիրիայից, ամերիկաբնակ գրող, հրատարակիչ, գրականագետ-մատենագետ, թարգմանիչ, մանկավարժ, հետազոտող գիտնական և բարերար Հովսեփ Նալբանդյանն այս օրերին կրկին հայրենիքում է: Նա արդեն շուրջ երեք տասնամյակ է, ինչ, կատարում է հայության երկու հատվածները միացնող մշակութային դեսպանորդի` կամովին ստանձնած իր առաքելությունը. տարբեր լսարանների առջև հանդես է գալիս պատմության, մշակույթի, ազգային հարցերի, սփյուռքի ու հայրենիքի տագնապների վերաբերյալ ելույթներով, ինչպես … Read more

Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան «բարեկամություն». «նոր որակ»

Ցավում եմ, որ մնացել է միայն ասելը եւ գրելը, քանզի Տիրոջ կողմից տրված այս վերջին հնարավորությունն անգամ չենք ուզում օգտագործել եւ փորձել փրկել կործանման եզրին հայտնված մեր հայրենիքը: Փաստորեն, ստացվում է, որ այս ողբերգական պահին անգամ մեր ժողովուրդը լրիվ անտարբեր է հայրենիքի ճակատագրի նկատմամբ, ընդդիմությունն ունակ չէ որեւէ լուրջ քայլի, իսկ իշխանությունը վերջնականապես որոշել է

Ինչ նոր դավեր են մտմտում Բաքուն ու Անկարան

Սկիզբը՝ այստեղ: Ալիեւը մերժեց Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը, լուրը հայտնեց ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Նման հաղորդագրություն ստացանք, որ Ալիեւը, ցավոք, չի ժամանի», – ասել էր Ուշակովը։ ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ պաշտոնական Բաքուն Ադրբեջանի առաջնորդի Մոսկվա չմեկնելը բացատրել … Read more

Փոքր Առնո Բաբաջանյանի ու փոքր Մարտինի նույն ճակատագիրը ներկայացնող ֆիլմի հերոսն այսօր էլ շարունակում է դաշնակահարի իր հաղթարշավը միջազգային մրցույթներում և ուսումը նշանավոր համալսարաններում

Արևմտյան մամուլից տեղեկացանք, որ շուրջ մեկ ամիս առաջ Ֆրանսիայի Պոնտուալ քաղաքում կայացած Piano Campus 23-րդ միջազգային մրցույթում շուրջ 100 մասնակից դաշնակահարներից Մարտին Շահբազյանը արժանացել է բրոնզե Piano Campus 2025 մրցանակի: Հանդիպել երիտասարդ արվեստագետի հետ չհաջողվեց, փոխարենը պարզեցինք, որ Մարտինը ուսանում է ԱՄՆ-ում, Տեխասի նահանգի Ֆորտ-Ուերտ քաղաքի համալսարանում: Կապվեցինք դաշնակահարի հետ: Կադր «Ստեղծագործելու բանաձև» ֆիլմից Մինչ … Read more

Խուլիգանը չի կարող կրթության ջատագով լինել

Ի՞նչ ծագումնաբանություն ունեն գերմաներեն «Bildung» եւ ռուսերեն «образование» բառերը Հնարավոր չէ, որ մարդը Ազգային ժողովի դահլիճում իրեն պահի խուլիգանի պես, իսկ այնուհետեւ գնա ինչ-որ մի այլ դահլիճ եւ քարոզի, թե որքան կարեւոր է կրթվելը: Այդ դեպքում պարզ չէ, թե ինչի համար է պետք կրթվել: Եթե խոսքը միայն գիտելիքներ ձեռք բերելու մասին է, ապա վաղը կամ … Read more

«Արցախը սկսվում է ճառագայթներից. հորս վերնաշապիկը ճառագայթից կախված հորիզոն է». արցախցի պոետ

Բոլորովին վերջերս ՀԱՄԱԶԳԱՅԻՆ Հայ կրթական եւ մշակութային միության (հիմնադրամ) Գյումրու գրասենյակի նախաձեռնությամբ (Գյումրու գրասենյակի պատասխանատու՝ Արա Նախշքարյան) եւ աջակցությամբ, ՀԱՄԱԶԳԱՅԻՆ Հայ կրթական եւ մշակութային միության կենտրոնական վարչության բարձր հովանու ներքո, տպագրվեց Ռոբերտ Եսայանի «Արյան համաստեղություն» գիրքը։ Ներկայացնում ենք գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Մարտիրոսյանի գրախոսականը՝ ժողովածուի մասին։ «ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ԽՈՐԱՆՆ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲԱՌԻ» «Իսկ ինքնությունս … Read more

Շինարարությունը կատարվել է առանց սպասելու տարիներ շարունակ ընթացող դատական գործընթացների ավարտին. ՍԴ դիմումից

Անդրանիկ Մանուկյանի գործի քննությունը Սահմանադրական դատարանը իր՝ մայիսի վեցի աշխատակարգային որոշմամբ նշանակել է 2025 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 11:00-ին: Այն հիմնավորել է. «Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից» պատճառաբանությամբ: Նշված գործն ունի մի շարք նյութական եւ ընթացակարգային նորմերի կոպիտ խախտումներ, որոնք, ցավոք, անտեսվել են Առաջին ատյանի դատարանից մինչեւ Վճռաբեկ դատարան, ավելին՝ արդար դատաքննության իրավունքի առումով՝ նաեւ … Read more

Մայիսի 9-ին՝ Պուտինի կողքին

Փաշինյանը ընտրել է Մոսկվայի հետ հարաբերությունները չսրելու տարբերակը «Մենք հրապարակային ասել ենք՝ բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել, որի մեջ ամենեւին չի մտնում հարաբերություններ կառուցել ի հաշիվ այլ հարաբերությունների: Եվ այդ քաղաքականության տրամաբանության մեջ չի եղել, որ մենք ՌԴ այցեր չենք ունենալու եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները չենք զարգացնելու եւ խորացնելու, ինձ համար հասկանալի չեն … Read more

Գրականություն և պատմություն՝ մեկ էսսեով. ինչո՞ւ է միասնական էսսեն խնդրահարույց

Նախորդ ուսումնական տարում ԿԳՄՍ նախարարության փորձնական ծրագրով Տավուշի մարզի նախապես ընտրված մի քանի դպրոցների 9-րդ դասարանն ավարտող աշակերտները հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում առաջին անգամ «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից քննություն հանձնեցին միասնական էսսեի ձևաչափով։ Այս տարի, համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2025 թվականի մայիսի 12-ի՝ 1079-Ա/2 հրամանի, Տավուշի մարզի բոլոր դպրոցներում 9-րդ դասարանի աշակերտները «Հայոց … Read more

Գյումրեցի բժշկի կալանավորման թեման՝ Ազգային ժողովում․ Արսեն Թորոսյանը պարզաբանում պահանջեց

Այսօր ԱԺ  առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, Ազգային ժողովում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Նահապետյանից, որն ԱԺ-ում ներկայացնում էր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2024 թվականի գործունեությունը, հետարքրքվեց, թե ինչո՞ւ է  անընդմեջ որպես խափանման միջոց ընտրվում կալանքը։ Ըստ Արսեն Թորոսյանի՝ դա վերածվել է միջդատական պատժի գործիքի կամ նախաքննության ժամանակ ցանկալի ցուցմունքներ կորզելու միջոցի։ Նա … Read more