«Չեմ կարծում, թե այդպես ոտքի վրա, իմիջիայլոց, ընդհանուր սրահում լուրջ հարցեր են քննարկվում»․ Արմեն Բաղդասարյանը՝ Տիրանայում Փաշինյան-Ալիև շփումների մասին

«Չեմ կարծում, թե այդպես ոտքի վրա, իմիջիայլոց ընդհանուր սրահում լուրջ հարցեր են քննարկվում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։ Նա չի կարծում, որ Տիրանայում ինչ-որ լուրջ քննարկումներ են եղել լուրջ հարցերի  վերաբերյալ։ Հիշեցնենք՝ Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սուրճի սեղանի շուրջ զրուցել էին։ … Read more

Էդուարդ Սանամյան. «Որ Հայաստանում սկսել են ավելի հաճախ միջազգային մրցումներ անցկացվել, դա մեր երեխաներին փորձ ձեռք բերելու բացառիկ հնարավորություն է տալիս»

Թենիսի «Արարատ» ակումբի կորտերում այսօր ավարտվեց Tennis Europe Juniors Tour U12 Roza Prudkova Cup միջազգային պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Հունաստանի, ԱՄն-ի, Իսրայելի, Ղազախստանի, Թունիսի ավելի քան 40 պատանիներ եւ աղջնակներ: Aravot.am-ի հետ զրույցում պատվիրակությունների ներկայացուցիչները ջերմ արտահայտվեցին ընդունելության, մրցաշարի կազմակերպման մակարդակի, մրցելու համար «Արարատ» ակումբի անձնակազմի ստեղծած պայմանների մասին: Թենիսի «Արարատ» … Read more

Ինչպես հավատալով խաղաղության կեղծ խոստումներին՝ հանձնեցին Կարսն ու Ալեքսանդրապոլը․ այս մասին պատմող ֆիլմը՝ հաղթող միջազգային մի քանի փառատոներում

«Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմը, որի փաստահավաք-հեղինակը ճանաչված հեռուստամեկնաբան Դերենիկ Մալխասյանն է, ռեժիսորը՝ Մարիամ Եգորյանը,  պրոդյուսերները ՝ Հարություն Հարությունյանն ու Արմեն Անդրեասյանն են, տևական ժամանակ է՝ միջազգային կինոփառատոներում տարբեր մրցանակների է արժանանում։ Հնդկաստանի Կալկաթա քաղաքում ապրիլին տեղի ունեցած Beyond Border միջազգային կինոփառատոնում հաղթել է «Լավագույն կրթական ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմը նաև մրցանակ է ստացել «Լավագույն մոնտաժ» … Read more

«ԱՀ լուծարման ապօրինությունը ոչ թե մեկ այլ հրամանագրով պիտի չեղարկվեր, այլ նախաձեռնվեր իրավական գործընթաց եւ, անգամ, քրեական վարույթ»

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե Փաշինյանի թիմն իշխանությունը կամավոր հանձնելուն ուղղված որեւէ նախաձեռնության կաջակցի, եթե դրսից եկող ազդեցիկ հորդոր-ազդակներ նախապես չստանա։ -Նիկոլ Փաշինյանի առնվազն վերջին շրջանի գործողությունները վկայում են այն մասին, որ նա ընտրել է ՌԴ-ի հետ հարաբերությունները չլարելու տարբերակը։ Մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում էր, … Read more

«Արթուր Օհանյանը եղել է պատրաստված սպա եւ հրամանատար». պատահականությո՞ւն էր 44-օրյա պատերազմի՝ Սեյրան Օհանյանի որդուն առաջադրված մեղադրանքի դրվագով գործի դատարան ուղարկելը

«Երբ հայրենիքի պաշտպանության թեման բերվում է սոցիալական ու ֆինանսական դաշտ եւ բացառապես դրա շրջանակներում է քննարկվում, դա ինքնին ավելի շատ բերում է սոցիալական բեւեռացման, քան համահարթեցման». Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ական Հայկ Սարգսյանի նախագծերի մասին: – Օրերս հայտնի դարձավ, որ ՔԿ-ն դատարան է ուղարկել 44-օրյա պատերազմին վերաբերվող եւս մեկ գործ։ Այդ դրվագով մեղադրվում է նաեւ ԱԺ «Հայաստան» … Read more

Սարիկ Մինասյանն ընդդեմ Արտյոմ Ղուկասյանի գործով նոր որոշումը

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Աղաքարյանի ապրիլի 4-ի որոշմամբ, վարույթ է ընդունվել Սարիկ Մինասյանի անունից վերջինիս ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արման Ներսիսյանի հայցադիմումն ընդդեմ Արտյոմ Ղուկասյանի: Հիշեցնենք, որ վիճարկվում են «Սարիկ Մինասյանը եղել է ՀՀԿ անդամ. կուսակցությունից հեռացվել է. Գյումրու ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար», «Սարիկ Մինասյան, դատարան ես … Read more

Տատիս բաժակը. մանրապատումներ

Մենք երեք զույգ ոչխար ունեինք։ Տարին մեկ անգամ գալիս խուզում էին, մենք էլ բուրդը լվանում, գզզում էինք, որ մեր օժիտների համար անկողին կապեինք։ Տատս գյուղի գառնարած հովիվների ցուցակն էր կազմում քառակուսի, 12 թերթանոց տետրի մեջ։ Այդ տետրը դպրոցական մատյան էր հիշեցնում: Գրված էր անուն-ազգանունը, դիմացն էլ պլյուս նշանը, որը նշանակում էր, որ էդ մարդը էդ … Read more

«Հայաստանի կառավարությունը հենց ինքը պիտի լինի երջանկության երաշխիքը». ինչպես անցավ «Կրթվելը նորաձեւ է» շարժման հանդիպումը Կապանում (ֆոտոշարք)

Երկու թե երեք տարի առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Կապանում էր՝ հանդիպեցի նրա հետ։ Լուսանկարվեցինք միասին, ու լուսանկարը տեղադրեցի ֆեյսբուքյան իմ էջում։ Մի քանի հոգի ինձ ջնջեցին իրենց ընկերների ցանկից, մի քանիսը նույնիսկ մեղադրեցին «դավաճանության» մեջ։ Փորձեցի հակադարձել՝ հիշեցնելով, որ ես ժամանակին աշխատել եմ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ, հաց եմ … Read more

Ընդդեմ Հայաստանի դատարկվող ու ծերացող համայնքների․ նոր քաղաքականություն է մշակվել

Ինչպես տեղեկացրել ենք, «Երիտասարդական քաղաքականության մասին» վերջերս ընդունված ՀՀ օրենքի համաձայն՝ Տեղական ինքնակառավարման մարմինները  պարտավորվում են տեղական երիտասարդական քաղաքականություն մշակել ու տարբեր համայնքներում երիտասարդական կենտրոններ և երիտասարդական տարածքներ ստեղծել։ Այսինքն՝ ապահովել երիտասարդական միջավայր,  որը հնարավորություն կտա երիտասարդներին ոչ ֆորմալ կրթություն ապահովել, նրանց ինտելեկտուալ ժամանցը կազմակերպել, առաջնորդական հմտություններ զարգացնել, ֆինանսական գրագիտությունը բարձրացնել և ակտիվ քաղաքացիներ դարձնել։ … Read more

Թավջութակահարը երաժշտական տեքստը մշակում է մանրակրկիտ՝ պարզաբանելով, կարծես թե անտեսանելի, սակայն ստեղծագործությունը կատարելու համար շատ կարևոր նրբերանգները

Երևանը, անկախ տարբեր տեսակի հանգամանքներից ու վայրիվերումներից, ապրում է մշակութային բուռն իրադարձություններով, համերգներով հագեցված և ռիթմիկ կյանքով՝ դասականից մինչև ժամանակակից, ազգագրականից մինչև ջազ։ Մեր երկիր հյուրընկալվում են տարբեր ժանրերի, մեծ մասամբ անվանի կատարողներ՝ դիրիժորներ, դաշնակահարներ, երգիչներ և այլն։ Սպասված հյուրերից էր համաշխարհային համբավ ունեցող թավջութակահար Մարկ Դրոբինսկին։ Լուսանկարը՝ Արամ Խաչատրյանի տուն թանգարանում կայացած համերգից Երաժիշտը … Read more