Հեյդար Ալիևը ճանաչել է Արցախի Հանրապետությունը. Ստեփան Հասան-Ջալայան

33 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1993թ. սեպտեմբերի 3-ին, Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ, Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Հեյդար Ալիևը ճանաչել է Արցախի Հանրապետությունը: Հեյդար Ալիևի ստորագրությամբ կից փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանի ղեկավարությունը լիազորում է Գերագույն խորհրդի փոխնախագահ Ա. Ջալիլովին վարել բանակցություններ՝ Ադրբեջանի և ԼՂՀ ղեկավարների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ»: Ստեփան Հասան-Ջալալյան, քաղաքագետ

Ինչպես կոլտնտեսության արոտավայրերը վերածվեցին «անկլավների». Dialogorg.ru

Հայաստանի տարածքում այսպես կոչված ադրբեջանական անկլավների հարցը հատկապես արդիական է դարձել պետական ​​սահմանների սահմանազատման և սահմանազատման ընթացիկ գործընթացի համատեքստում: Dialogorg.ru-ի համար արված բացառիկ ուսումնասիրության մեջ պատմական գիտությունների դոկտոր Էդուարդ Խուրշուդյանը ուսումնասիրում է այն մեխանիզմները, որոնց միջոցով խորհրդային կոլտնտեսության արոտավայրերը վերածվում են վիճելի տարածքային «կղզիների»: Խորհրդային հողերի կառավարման մոռացված պրակտիկայի և դրա ժամանակակից հետևանքների մասին Այսօր … Read more

Պետք չէ պատմությունն ու պատմական փաստերը խառնել զավթողական ծրագրերի հետ… . Տաթևիկ Հայրապետյան

Վերջին շրջանում «Արցախ» բառի օգտագործումը ընկալվում է որպես «համարձակության» դրսևորում, իսկ եթե դա անում են այլ երկրների ներկայացուցիչներ, ապա համարվում է «հայամետ դիրքորոշման» դրսևորում։ Իրականում «Արցախը» աշխարհագրական տերմին է, որը կիրառվում է նաև գիտական ոլորտում, այդ թվում՝ Հայաստանի սահմաններից դուրս։ Փոքրիկ հիշեցում նրանց համար, ովքեր չգիտեն, թե որտեղից է ծագում «Արցախ» բառը։ «Արցախը» հնագույն պատմաաշխարհագրական … Read more

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հերթական պիղծ և վիրավորական բարբաջանքներով է հանդես եկել. Վարդան Ոսկանյան

Երեկ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հերթական պիղծ և վիրավորական բարբաջանքներով է հանդես եկել բռնազավթված Նախիջևանում։ Սրան զուգահեռ, սակայն, Բաքվի բռնապետը անդրադարձել է նաև Ատրպատականի սելջուկյան ծագմամբ և մշակութային իմաստով ամբողջությամբ իրանականացված աթաբեկների իշխանության ժամանակաշրջանում՝ 12-13-րդ դարերում, Նախիջևանում գործունեություն ծավալած, իբր, «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին։ Բանն այն է, որ նշված ժամանակահատվածում չէր կարող գոյություն … Read more

Թե՛ հայ, թե՛ օտար սկզբնաղբյուրներում պահպանվել են արժանահավատ տեղեկություններ Արցախի, Սյունիքի և Ագուլիսի հայկական զորքերի կիրառած թնդանոթների մասին. Արմեն Այվազյան

Բրիտանական The Telegraph պարբերականի այսօրվա համարում մի հետաքրքիր նյութ է հրապարակվել, ըստ որի՝ «Թրամփը հետ է կանգնել Ուկրաինային Patriot հրթիռներ արտադրելու հնարավորություն տալու խոստումներից՝ մտավախություն ունենալով, որ կենսական նշանակություն ունեցող տեխնոլոգիաները կարող են հայտնվել Ռուսաստանի ձեռքում» (“The eight-inch radar that could decide Ukraine’s fate” հոդվածի հղումը՝ մեկնաբանությունների դաշտում)։ Բերվում են նաև մանրամասներ, թե հատկապես որ … Read more

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական կայսրության կազմի մեջ: 1840թ. ապրիլի 10-ին ռուսաց կայսր Նիկոլայ I-ը ստորագրել է Հարավային Կովկասում վարչական և դատական բարեփոխումների մասին օրենքը: Համաձայն այդ օրենքի՝ Հարավային Կովկասը բաժանվել է Վրացա-Իմերեթական նահանգի և Կասպիական մարզի: Արցախն ընդգրկվել է … Read more

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատանը տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը։ Միջոցառմանը մասնակցեցին Ֆրեզնոյի հայ համայնքի ճանաչված ներկայացուցիչներ, ԱՄՆ հայկական կազմակերպությունների անդամներ և բազմաթիվ հայրենակիցներ։ Տարբեր սերունդների հայեր հավաքվել էին այն վայրում, որտեղ շուտով պիտի կանգնի Արցախյան ազատամարտի ամենանշանավոր հրամանատարներից մեկի հուշարձանը։ Բժիշկ և հասարակական գործիչ Կարո Խաչիկյանի առաջ քաշած գաղափարը կարճ … Read more

105 տարի առաջ Լեռնային Արցախը Խորհրդային Ադրբեջանի համաձայնությամբ հռչակվել է Խորհրդային Հայաստանի անբաժան մաս. Ստեփան Հասան-Ջալալյան

Հիմք ընդունելով Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի 1920թ. դեկտեմբերի 1-ի հռչակագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունների կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնությունը՝ Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը 1921թ. հունիսի 12-ին ստորագրել է դեկրետ, որով հայտնել է, որ այսուհետ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը. «Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան Յեղկոմի դեկլարացիայի եվ Հայաստանի … Read more

Չավարտված պայքար` մեծ հույսով և սպասումով. Տիգրան Աբրահամյան

Թալիշում ծառայած զինվորները լավ գիտեն, թե ինչպիսի առանձնահատուկ հարաբերություններ էր ձևավորված զինվորների և թալիշցիների միջև: Գյուղում ոչ ֆորմալ ինստիտուտ էր գործում` «ձեդո-բաբոների»: Երևի չկար զինվոր, որը ինչ-որ ընտանիքի հետ կապված չլիներ. գնալ-գալը, սուրճ խմելն ու տնական հաց ուտելը յուրօրինակ ավանդույթ էր: Ես էլ այդպիսի Բաբո ունեի` Վանքի Բաբո էին ասում. տունը գյուղի եկեղեցու կողքին էր: … Read more

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը. Տեր Արարատ քահան Պողոսյան

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը։ Եթե մի տարածքում տասնամյակներով ու դարերով ապրում է հարյուր հազարավոր հայ բնակչություն, գործում են հարյուրավոր հայկական եկեղեցիներ, դպրոցներ, ուսուցիչներ, ծխական համայնքներ և մշակութային հաստատություններ, ապա այդ տարածքի հայկական ինքնությունը ժխտելը պատմական փաստերի կոպիտ անտեսում է։ Ահա փաստերը. Ժողովրդագրություն • 1851 թ.՝ Արցախում արձանագրվել է 51,000 հայ … Read more