🎥 Բարսելոնայի երկրպագուն Բելգիայում ավտոբուս հրկիզելու համար ձերբակալվել է

Բրյուգեում ավտոբուսը հրկիզած «Բարսելոնայի» երկրպագուի ինքնությունը պարզվել է, և նա ձերբակալվել է ոստիկանության կողմից, հաղորդում է Sport.es-ը։

Աղբյուրի տեղեկությամբ՝ հրկիզողը ձերբակալվել է Բելգիայի իշխանությունների կողմից։ Տղամարդը «կապտանռնգաույնների» երկրպագուների ակումբի անդամ է։ Ոստիկանությունը նաև ճայթուկներ է առգրավել «Բարսելոնայի» ևս երկու երկրպագուներից։ Առաջին միջադեպը տեղի է ունեցել «Յան Բրեյդել» մարզադաշտի մուտքի մոտ, իսկ մյուսը՝ մարզադաշտի ներսում։ Ներկայումս ընթացքի մեջ է նրանց ինքնությունը հաստատելու գործընթացը։

Եթե փաստը հաստատվի, «Բարսելոնան» պարտավոր կլինի համապատասխան կարգապահական միջոցներ ձեռնարկել։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրի՝ «Բրյուգեի» (3-3) դեմ խաղին մեկնող ավտոբուսը, որը տեղափոխում էր կատալոնական ակումբի երկրպագուներին, այրվել էր։ Ենթադրվում է, որ մեքենայի ներսում ճայթուկ է վառվել։

Leave a Comment