Հուսով եմ՝ ԱԱ-ի գավաթի հետ միասին․ Ռոնալդուն ասել է, թե երբ է նախատեսում ամուսնանալ Ջորջինայի հետ

Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր հարսնացուի՝ Ջորջինա Ռոդրիգեսի մասին, ինչպես նաև բացահայտել է, թե երբ են նրանք նախատեսում ամուսնանալ։ 40-ամյա ֆուտբոլիստը Ռոդրիգեսին ամուսնության առաջարկ է արել 2025 թվականի օգոստոսին։

«Ջորջինան իմ կյանքի կինն է։ Բնական էր նրան ամուսնության առաջարկ անելը։ Նա հոգ է տանում ինձ և իմ ընտանիքի մասին։ Ջորջինան յուրահատուկ կին է, որը հասկանում է ինձ։ Նա այն է, ինչ ես փնտրում էի։

Մենք նախատեսում ենք ամուսնանալ աշխարհի առաջնությունից հետո, հուսով եմ՝ գավաթի հետ միասին», – ասել է Ռոնալդուն լրագրող Փիրս Մորգանի հետ հարցազրույցում։

2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։

Leave a Comment