Պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստների վարկանիշը — Armsport.am

Ֆուտբոլը ոչ միայն գնդակին տիրապետելու արվեստ է, այլև բարձունքների հասնելու ձգտում, որն արտահայտվում է նվաճած տիտղոսներով։ Յուրաքանչյուր գավաթ հաղթանակի, թիմային ոգու և, իհարկե, անհատական վարպետության պատմություն է։ Խաղադաշտ դուրս եկող տասնյակ հազարավոր խաղացողներից միայն եզակիներին է հաջողվում հավաքել մրցանակների այնպիսի հավաքածու, որը հիացմունք է առաջացնում հանրության շրջանում: Հիմնվելով Transfermarkt-ի, IFFHS-ի, ինչպես նաև ակումբների և ֆեդերացիաների … Read more

Ուր է Ռոնալդինյոն․ Բարսելոնան ներկայացրել է 21-րդ դարի առաջին քառորդի լավագույն ֆուտբոլիստներին

«Բարսելոնայի» պաշտոնական կայքը հրապարակել է ակումբի՝ 21-րդ դարի առաջին քառորդի լավագույն ֆուտբոլիստների ցանկը, որը կազմվել է երկրպագուների քվեարկության արդյունքում։ Քվեարկությունն անցկացվել է ակումբի պաշտոնական հավելվածում՝ 2025 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի հունվարի 2-ը։ Նպատակն էր ձևավորել 2000-ից 2025 թվականների իդեալական կազմը՝ հիմնվելով ֆուտբոլիստների մարզաշապիկների համարների վրա (1-ից մինչև 25)։ Ընդհանուր առմամբ, ընտրությանը մասնակցել է … Read more

Նրանք ԱԱ-2026-ի ամենատաղանդավոր թիմն են և հաղթելու գլխավոր ֆավորիտը․ Պիկե — Armsport.am

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն Ֆրանսիայի հավաքականին համարում է աշխարհի 2026 թվականի առաջնության գլխավոր ֆավորիտը։ «Անկեղծ ասած, կարծում եմ, որ եթե յուրաքանչյուր խաղացողին առանձին դիտարկենք, Ֆրանսիան այս աշխարհի առաջնության ամենատաղանդավոր թիմն է և հաղթելու գլխավոր ֆավորիտը։ Նրանք դուրս են եկել եզրափակիչ վերջին երկու խաղարկություններում՝ հաղթելով 2018-ին և պարտվելով 2022-ին։ Թղթի վրա նրանք … Read more

Յամալը պատրաստվում է թանկարժեք գնում կատարել — Armsport.am

«Բարսելոնայի» աստղային հարձակվող Լամին Յամալը ցանկանում է գնել Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեի նախկին առանձնատունը։ Այս մասին հայտնում է El País-ը։ Եթե նա գնի այդ առանձնատունը, 18-ամյա ֆուտբոլիստը կդառնա Ռոնալդ Արաուխոյի և Ալեխանդրո Բալդեի հարևանը։ 3800 քառակուսի մետր տարածք զբաղեցնող անշարժ գույքը, որը կառուցվել է 2012 թվականին, ներառում է երեք տուն՝ գլխավոր … Read more

Բոլոր մրցավարներն էլ Ռեալի կողմնակիցներն են․ Պիկե — Armsport.am

«Բարսելոնայի» լեգենդար պաշտպան Ժերար Պիկեն բացահայտ քննադատության է ենթարկել Լա Լիգայի մրցավարական կազմին՝ մեղադրելով նրանց Մադրիդի «Ռեալի» նկատմամբ բացահայտ կողմնակալության մեջ։ Հատկապես անդրադառնալով մրցավար Մատեու Լաոսի պահվածքին՝ Պիկեն նշել է, որ նա չափազանց ընկերական էր ցուցաբերում «Ռեալի» խաղացողների նկատմամբ: «Մատեու Լաոսը կարծես ընկեր լիներ: Ահա Կրիշտիանու Ռոնալդուն մոտենում էր նրան անձնական խոսակցության համար և հետաքրքրվում … Read more

Պիկեն կազմել է Ոսկե գնդակի հավակնորդների իր ցուցակը — Armsport.am

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն նշել է, թե ում կհանձներ 2025 թվականի «Ոսկե գնդակը»։ Managing Barca-ի հաղորդմամբ՝ Պիկեն կարծում է, որ մրցանակը պետք է ստանա Լամին Յամալը։ Երկրորդ տեղում նա նշել է կիսապաշտպան Պեդրիին, իսկ երրորդում՝ հարձակվող Ռաֆինյա Դիասին: Երեքն էլ ներկայացնում են «Բարսելոնան»: Չորրորդ տեղում Պիկեն նշել է ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան … Read more