ՖԻՖԱ-ն պաշտոնապես ներկայացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության թալիսմանները։ Այսպիսով, առաջնության թալիսմաններն են սպիտակագլուխ արծիվը, յագուարը և եղջերուն, որոնք ներկայացնում են համապատասխանաբար երեք հյուրընկալող երկրները՝ ԱՄՆ-ն, Մեքսիկան և Կանադան։
Յուրաքանչյուր թալիսման ունի իր սեփական՝ ՖԻՖԱ-ի կողմից մշակված սյուժեն և ներառում է ինչպես խաղային դիրքը ֆուտբոլային դաշտում, այնպես էլ նախապատմությունը։
Արծիվը կրում է ԱՄՆ ազգային հավաքականի կապույտ արտագնա համազգեստը։ 2024 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի ստորագրած Կոնգրեսի օրինագիծը սպիտակագլուխ արծիվը պաշտոնապես ճանաչեց որպես երկրի ազգային թռչուն։
Եղջերուն ներկայացնում է Կանադան և կրում է երկրի կարմիր տնային համազգեստը։ Թալիսմանը նաև ոգեշնչված է կանադական թխկու տերևով, որը երկրի ազգային խորհրդանիշն է։
Զայու անունով յագուարը ներկայացնում է Մեքսիկան և կրում է երկրի կանաչ տնային մարզաշապիկը։ Հին մեքսիկական քաղաքակրթությունները, ինչպիսիք են մայաները, մեծ նշանակություն էին տալիս յագուարին՝ այն կապելով անդրաշխարհի հետ և խորհրդանշելով ուժ ու քաջություն։
Հիշեցնենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
Allow us to officially introduce ourselves. #WeAre26 | #FIFAWorldCup
— FIFA World Cup (@FIFAWorldCup) September 25, 2025