«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե որն է եղել իր կյանքի ամենաթանկ գնումը։
«Չգիտեմ՝ քանի մեքենա ունեմ։ Կարծում եմ՝ մոտ 41, բայց ճշգրիտ թիվը չեմ հիշում։ Իմ սիրելի մեքենան Bugatti-ն է։ Իսկ ամենաթանկ գնումը, որ երբևէ կատարել եմ, անձնական ինքնաթիռս է», — նշել է Ռոնալդուն Փիրս Մորգանի հետ հարցազրույցում։
Ընթացիկ մրցաշրջանում «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը «Ալ-Նասրի» կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։