«Բարսելոնայի» լեգենդար նախկին հարձակվող Լիոնել Մեսսին, որն այժմ հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում, անակնկալ այց է կատարել կատալոնացիների վերանորոգված «Կամպ Նոու» մարզադաշտ։
«Ես վերադարձա մի վայր, որը կարոտում եմ ամբողջ սրտով։ Մի վայր, որտեղ ես անչափ երջանիկ էի, որտեղ դուք ինձ դարձնում էիք հազար անգամ ավելի երջանիկ, քան երկրի վրա ամենաերջանիկ մարդը։ Հուսով եմ՝ մի օր կվերադառնամ։ Եվ ոչ թե պարզապես որպես ֆուտբոլիստ հրաժեշտ տալու, ինչը ես երբեք չեմ կարողացել անել…», — գրել է Մեսսին։
Հիշեցնենք, որ արգենտինացին «Բարսելոնայի» գույները պաշտպանել է 2005-ից 2021 թվականներին։ Մեսսին «Ինտեր Մայամիի» խաղացող է 2023 թվականի ամռանից։ Նրա պայմանագիրը ամերիկյան ակումբի հետ լրանում է 2028 թվականի դեկտեմբերի վերջին։