Ինչով է վերադարձել Փաշինյանը Մոսկվայից (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն է:   Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Քարաթափում սարալանջի խճուղում – Live News

Մայիսի 13-ին, ժամը 11։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի խճուղում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, քարեր են ընկած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։

Զելենսկին Ստամբուլում կհանդիպի միայն Պուտինի հետ. Միխայիլ Պոդոլյակ – Live News

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ստամբուլում չի հանդիպի որևէ ռուս ներկայացուցչի հետ, բացի Վլադիմիր Պուտինից, այս մասին «The Breakfast Show»-ի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Ստամբուլում ավելի ցածր մակարդակով հնարավոր երկկողմ հանդիպումն անիմաստ է», – հավելել է Պոդոլյակը։

Կոնյակագործները բողոքում են․ նրանք Վրաստանի դեսպանատան դիմաց են – Live News

Կոնյակագործներն այսօր՝ մայիսի 13-ին, բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց` պահանջելով վերջ դնել հայ արտահանողների մեքենաներն առանց պատճառի օրերով սահմանին պահելուն: «Ստեղծվել է մի իրավիճակ, երբ տարբեր գործարաններից արտահանվող բեռները պահվում են Վրաստանի Գեզի անցակետում՝ փորձաքննություն իրականացնելու պատրվակով։ Բոլորս գիտենք, որ Վրաստանը տարանցիկ երկիր է, այստեղ փորձաքննություն իրականացնելու որևէ խնդիր չենք տեսնում»,-լրագրողների հետ … Read more

Մոսկվայում մերժված Փաշինյանը ցայտնոտի մեջ է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք

Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը Տրիպոլիում արտակարգ դրություն է հայտարարել

Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը, որը տեղակայված է Տրիպոլիում, արտակարգ դրություն է հայտարարել մայրաքաղաքում տեղի ունեցած կատաղի բախումներից հետո, որոնց նախորդել էր Լիբիայի նախագահական խորհրդի անվտանգության ծառայության ղեկավար Աբդել Ղանի ալ-Քիքլիի սպանությունը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Նախագահական խորհրդին կից կայունության վարչության ղեկավար Աբդել Ղանի ալ-Քիքլին սպանվել է մայիսի 12-ի երեկոյան Տրիպոլիի ռազմական շրջանի 444-րդ … Read more

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին (USCIRF)՝ հաջորդ ամիս կանցկացնի վիրտուալ լսումներ Ադրբեջանում կրոնական ազատության վերաբերյալ։ Ինչպես նշվել է հաղորդագրությունում, կրոնական ազատության պայմաններն Ադրբեջանում շարունակում են մտահոգիչ մնալ։ Երկրի կրոնի մասին օրենքը կրոնական համայնքների համար սահմանում է խիստ գրանցման պահանջներ՝ կրոնական գործունեությամբ օրինականորեն զբաղվելու համար։ Վերջին տարիներին՝ Իրանի հետ հարաբերությունների վատթարացումից հետո, Ադրբեջանի կառավարությունը ձերբակալել և բանտարկել … Read more

Հնդկական տուրիստական ընկերությունները դադարեցրել են ամրագրումներն Ադրբեջան և Թուրքիա

Թեպետ Թուրքիան և Ադրբեջանը կարևոր առևտրային գործընկերներ են Հնդկաստանի համար, երկու երկրներն էլ աջակցություն են հայտնել Պակիստանին Հնդկաստանի հետ սահմանային բախումների ժամանակ։ Պակիստանին աջակցելու պատճառով՝ շատ հնդկական զբոսաշրջային հարթակներ հորդորել են հնդիկներին խուսափել ոչ էական այցելություններից Թուրքիա և Ադրբեջան։ Որոշները նույնիսկ առայժմ դադարեցրել են նոր ամրագրումներ ընդունելը: Այս մասին գրել է India Today-ը։

Հանրայինի եթերում պատմությունը կեղծելով՝ Նիկոլը եվրագործընկերներին ստոր ծառայություններ է մատուցում

Երկրորդ աշխարհամարտում հաղթել են դաշնակիցները՝ ԽԱՀՄ-ը, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան: Հայտնի է, որ Ֆրանսիայի հաղթանակը մեղմ ասած «ականջներից ձգած է» ու առանձնապես չի տարբերվում օրինակ՝ լեհական հաղթանակից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։ «1940-ին Ֆրանսիան շշմեցուցիչ պարտություն է կրել ու կապիտուլացվել՝ դրա հետ ուղեկցված ստորացումով: Այնուամենայնիվ, 1940-ականների Ֆրանսիան չի խայտառակվել այնպես, … Read more

Թրամփը վերջնագիր է ներկայացրել ՌԴ-ին և Ուկրաինային. հատուկ բանագնաց – Live News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «վերջնագրի տեսքով» պնդում է ներկայացրել՝ պահանջելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ, հակառակ դեպքում ԱՄՆ-ն դուրս կգա կարգավորման գործընթացից: Այս մասին breitbart.com-ին  տված հարցազրույցում ասել է հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը: Նա հույս է հայտնել, որ շուտով կկայանա խաղաղության գագաթնաժողովը, որտեղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն անձամբ՝ բանակցելու … Read more