ՀՀ կառավարության էջում հրապարակվել է Փաշինյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով – Live News

ՀՀ կառավարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Փաշինյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով։ Հիշեցնենք, որ այսօր մայիսի 28-ն է, նշվում է Հանրապետության օրը: Հրապարակումից մի քանի րոպե անց գրառումը ջնջվել է։

«Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան

Այս օրն իր մեջ ունի թե՛ բերկրանք, թե՛, ցավոք, դառնություն։ Գրել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Մայիսի 9-ը մեր պատմական հաղթանակների օրն է։ Դրանք կերտվեցին մեր պապերի և հայրերի, զավակների և եղբայրների անձնազոհ սխրանքներով։ Այս օրն իր մեջ ունի թե’ բերկրանք, թե’, ցավոք, դառնություն։ Սակայն հենց դրանք այն զգացումներն ու դասերն … Read more

Հայաստանի ապիկար իշխանությունների ձեռամբ այս տոնը նորից վերածվեց միայն մեկ տոնի․ Սեյրան Օհանյան 

«Մեր պապերը, մեր հայրերը հայրենական պատերազմի արդյունքներով մեզ նվիրել են հաղթական տոն, և այդ հաղթական տոնից հետո Հայաստանը, հայ ժողովուրդը Խորհրդային միության կազմում կարողացել է ապահովել իր կայուն զարգացումը: Մեր սերնդակիցները 1992 թվականին այդ հաղթական տոնը բազմապատկեցին, դարձրեցին եռատոն և բավականին մեծ ոգևորությամբ այդ տոնը մենք տոնում էինք նախկինում, բայց այսօրվա Հայաստանի ապիկար իշխանությունների ձեռամբ … Read more

Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է արտասահմանյան առաջնորդներին Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա առթիվ։ Շնորհավորական ուղերձներ են ուղարկվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին, Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, Թուրքմենստանի նախագահ … Read more

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Հայաստան» դաշինքն այցելել է Եռաբլուր

Այսօր՝ մայիսի 9-ին, հաղթանակի օրվա առթիվ Եռաբլուր են այցելել «Հայաստան» դաշինքի անդամները։ Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։ The post ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Հայաստան» դաշինքն այցելել է Եռաբլուր appeared first on Yerevan Today.

Ռուսաստանի նախագահի օգնականը հայտնել է, թե որ երկների առաջնորդներն են մայիսի 9-ին ներկա լինելու շքերթին

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, թե որ երկրների ղեկավարները մայիսի 9-ին կայցելեն Ռուսաստան՝ մասնակցելու տոնական շքերթին։ Նրանց թվում են Աբխազիայի ղեկավար Բադրա Գունբան, Հարավային Օսիայի ղեկավար Ալան Գագլոևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Լաոսի առաջնորդ Թոնգլուն Սիսուլիթը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Մալայզիայի Գերագույն կառավարիչ Սուլթան Իբրահիմը և Սերբական Հանրապետության ղեկավարությունը: «Այս խմբում է նաև … Read more

Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ի միջոցառումներին – Live News

ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ի միջոցառումներին նախընտրական քարոզարշավի պատճառով։ Ասուլիսում այդ մասին ասել է Նիկոլ Փաշինյանը։  «Ապրիլի 1-ին Ռուսաստան կատարած իմ այցի ընթացքում Ռուսաստանի նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարող մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին»,- ասել է Փաշինյանը։ 

Մոսկվայի մայիսի 9-ի շքերթին հրավիրվել է նաև Նիկոլ Փաշինյանը • Tribune.am

Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին մասնակցելու հրավեր ուղարկվել է նաեւ Հայաստանի վարչապետին, «Ազատությանն» այսօր ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նրա խոսքով՝ հրավերն ուղարկվել է բոլոր եղբայրական երկրներին: Դեսպանը, սակայն, նշել է, թե տեղեկություն չունի՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվելիք շքերթին, թե ոչ: Հայաստանի կառավարությունն առայժմ Փաշինյանի մասնակցության մասին տեղեկություն չի տրամադրել:

Մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի շարասյան. ՌԴ ՊՆ

Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի շարասյան, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Միևնույն ժամանակ, շքերթին կմասնակցեն ինքնաթիռներ, հավելել է նախարարությունը։ Առանց ռազմական տեխնիկայի նախորդ անգամ Մոսկվայում Հաղթանակի շքերթը անցկացվել էր 2007 թվականին։