Զելենսկին Ստամբուլում կհանդիպի միայն Պուտինի հետ. Միխայիլ Պոդոլյակ – Live News
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ստամբուլում չի հանդիպի որևէ ռուս ներկայացուցչի հետ, բացի Վլադիմիր Պուտինից, այս մասին «The Breakfast Show»-ի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Ստամբուլում ավելի ցածր մակարդակով հնարավոր երկկողմ հանդիպումն անիմաստ է», – հավելել է Պոդոլյակը։